27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ազնվությամբ ասեմ Սերժ Սարգսյանի օրոք քննչական մարմիններն այսպիսի ապօրինի ձերբակալությունների գրեթե չէին գնում. փաստաբան

ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին՝ առաջակելով իրենց անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա հետ միասին ձերբակալված 4 անձի: 

Հ.Գ. Ազնվությամբ ասեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք քննչական մարմիններն այսպիսի ապօրինի ձերբակալությունների գրեթե չէին գնում: Ձերբակալությունները պաշտպաններիս կողմից արդեն վիճարկվել են դատարան:

Հ.Հ.Գ. Հեղափոխական արդարադատությունը դաժան բան է, բայց դա լրիվ այլ երևույթ է, քան մարդկանց սովորական քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով պատասխանատվության կանչելը: Երևի ժամանակն է կողմնորոշվելու, թե որ օրենքով են գործում իրավապահները, հակառակ դեպքում նման «արդարադատությունից» ոչ ոք երաշխավորված չէ:

Տիգրան Աթանեսյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ