24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի մեսիջը. «Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ»

«Մենք պատրաստ ենք թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, սակայն համարում ենք, որ դրանք պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև. խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ մասնակցել այդ քննարկումներին չենք ստացել»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա ընդգծեց՝ ՀՀԿ-ն ողջունում է Փաշինյանի այն միտքը, որ ընտրություններում պետք է ներդրվի մատնահետքերի մեկ միասնական առնցանց միմյանց հետ փոխկապակցված բազա: «Մեկ այլ դրույթ ևս, որ պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը»,-ասաց նախկին արդարադատության նախարարը:

Իսկ այսպես կոչված բաց ցուցակներով համամասնական ընտրակարագը՝ ռեյտինգայինը ՀՀԿ-ն օգտակար համակարգ է համարում:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի այս հայտարարությունը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Երբ խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր ուժերին, համագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլորը: Ի՞նչով է պայմանավորված այս մեսիջը, այն թյուրընկալմամբ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրությունները»:

Իսկ արտահերթ ընտրություններն էլ, ըստ նրա, պիտի լինեն քննարկումների արդյունքում. «Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Մենք հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ