Տրամաբանական եմ համարում, որ կառավարության ծրագիրը կընդունվի. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ այն, որ ՀՀԿ-ն քիչ առաջ հայտարարեց, որ այս պահին որևէ արգելք չեն տեսնում արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու, կապված չէ նրա հետ, որ խմբակցությունից պատգամավորներ հեռացան: «Մենք մնում ենք մեր կարծիքին՝ այս պահին շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա, չկա նաև Փաշինյանի օրակարգում: Այդ պարագայում կառավարությունը պետք է հանդերձ գար խորհրդարանական ուժերին՝ տապալելու կառավարության ծրագիրը, բայց դա չկա»,-այսօր գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց նա, ապա հավելեց, որ տրամաբանական է համարում, որ կառավարության ծրագիրը կընդունվի:
Շարմազանովը նշեց, որ նախկինում էլ է ասել, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ամիսներ հետո, սակայն ինչպես նախկինում, հիմա ևս ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել կարևորագույն հարցերը քաղաքական գործընկերների հետ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը նիստից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս պահին որևէ արգելք չի տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար: