03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից հայտնում են

Հարգարժան հայրենակիցներ.

Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսը, ոչ մի առնչություն չունի գործադիր իշխանության հետ և չէր էլ կարող ունենալ: Բնականաբար պատգամավորը հրաժարական չի տվել և չի տալու, շարունակելու է ներկայացնել ժողովրդի շահը խորհրդարանում, առավել ևս չի նշանակվել որևէ այլ պաշտոնի, և մինչև արտահերթ ընտրություններ նման բան չի կարող լինել:

Հարգանքով՝ պատգամավորի գրասենյակ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ