24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն իմ դիակի վրայով իմ տղեն կմտնի էստեղ. Մասիսի քաղաքապետի մայր (տեսանյութ)

Այսօր Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին Էրեբունի համայնքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց` պահանջելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Քաղաքացիների խոսքով՝ այսօր առավոտյան Դավիթ Համբարձումյանին բերման են ենթարկել, որից հետո ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի և ձերբակալման դրդապատճառների մասին. «Էդ մարդը մեզ համար ամեն ինչ արել ա, ամեն հարցում կանգնած ա եղել ժողովրդի կողքին, բարելավել է քաղաքը, հիմա առանց պատճառի ինչի են ձերբակալել նրան: Նա էն մարդը չի, ում պետք ա անազատության մեջ պահեն»,-ասում են քաղաքացիները:

Էրեբունու ոստիկանական բաժնից փորձեցինք ճշտել, որքանով էր տեղին բնակիչների բողոքը, թե իրենք ապօրինաբար անազատության մեջ են պահում Մասիսի քաղաքապետին, բայց նրանք հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:

Քաղաքապետի մայրը՝ Արուս Համբարձումյանը,  կանգնելով ոստիկանական դռների մոտ, հրաժարվում էր որևէ տեղ գնալ .«Միայն իմ դիակի վրայով իմ տղեն կմտնի էստեղ: Բերեք, փաստերով ցույց տվեք, որ մեղավոր ա իմ տղան»:

Քաղաքացիները դեռ երկար էին պատրաստվում կանգնել դռների մոտ, բայց շուտով ոստիկանական ուժերը հավաքվելով ՝ պատնեշ ստեղծեցին և փորձեցին կանխել նրանց գործողությունները:

Henaran.am-ի հարցին, թե որտեղ է գտնվում Դավիթ Համբարձումյանը, ոստիկանները պատասխանեցին, որ չգիտեն և չեն կարող ասել,  իրենք եկել են միայն հավաքվածների անվտանգությունը ապահովելու նպատակով: Ոստիկանական ուժերը մի քանի անգամ փորձեցին բնակիչներին հեռացնել ոստիկանության դարպասների մոտից, բայց դիմադրության հանդիպելով՝ նորից ետ քաշվեցին:  ՊՊԾ գնդի հրամանատար գնդապետ Խուդինյանը ասաց, որ իրենք ոչ մի ինֆորմացիա չունեն և միայն ուզում են բացել ոստիկանության շենքի մուտքը, որպեսզի մեքենաները ներս մտնեն.«Մնացած հարցերով դիմեք 02 համակարգին»:

«Մենք գիտենք՝ ինչի են մեզ ուզում՝ տանեն էստեղից, որ Դավիթին բերեն ու ներս մտցնեն, որ մենք չտեսնենք: Բայց մենք չենք թողնելու՝ նման բան լինի»,-ասում էին քաղաքացիները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ