«Անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ այնտեղ ստուգումներ են իրականացվելու»

«Երբ Հանքարդյունաբերական կազմակերպությունը շրջակա միջավայրի ազդեցության դրական գանհատականն է ստանում, դրանից հետո գործունեությունը մոնիտորինգի և ստուգման պետք է ենթարկվի։ Մոնիտորինգի համակարգը հստակեցված չէ, և պարզ չէ, թե ինչպես դա պետք է արվի, իսկ ստուգումները դադարեցված են։ Ստուգումները պետք են իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանքերի շահագործման մասով ստուգումներ անցկացնելու որոշում կայացվեց։
Նախարարի խոսքով՝ որևէ տարբերակում չի դրվելու և անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ այնտեղ ստուգումներ են իրականացվելու։