Առաջիկայում մենք կունենանք Սյունիքի նոր մարզպետ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Սյունիքի մարզը առաջիկայում նոր մարզպետ կունենա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը` Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ հրաժարական չի տալու, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ առաջիկայում մենք կունենանք Սյունիքի նոր մարզպետ»։ Նշենք, որ Սյունիքի մարզպետը հիմա Վահե Հակոբյանն է:





































