Հանդիպման ժամանակ Պուտինը Փաշինյանին դիմեց անուն հայրանունով
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը անցել է բավականին ջերմ մթնոլորտում: «Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ եղան մանրուքներ, որոնք թեև վրիպեցին մեր աչքից, բայց ինչ-որ բաների մասին են խոսում: Օրինակ՝ շատ հետաքրքիր էր, որ երկրորդ հանդիպման ժամանակ՝ Կրեմլում, Պուտինը Փաշինյանին դիմեց անուն հայրանունով՝ Նիկոլ Վլադիմիրովիչ, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ հանդիպումը ավելի ջերմ է անցել, ի տարբերություն առաջին հանդիպմանը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով՝ հայ-ռուսականան հարաբերություններում ամեն ինչ հարյուր տոկոսով լավ չէ, բայց որ ինչ-որ բան արդեն կոտրվել է դա փաստ է:
Ըստ Քոչարյանի՝ տնտեսական և քաղաքական պրոցեսները դեռ երկար կշարունակվեն, բայց երկրորդ քայլը, որ արվեց հայ-ռուսական հարաբերություններում քաղտեխնոլոգը, լավ իմաստով, բավականին հետաքրքիր գնահատեց. «Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո: Ինչ սակագներ կիջնեն կամ ինչ փոփոխություններ կլինեն»: