25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այ սա է իմ ամենամեծ ցավը. Արմեն Ռուստամյանը վտանգներ է տեսնում

Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատան տեսանյութին

«Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես տեսանք, սա որևէ մեկնաբանության կարիք չունի։ Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում, որ ադրբեջանական համայնքը հրճվանքի մեջ է հայտնվելու ու փորձի ներկայացնել այնպես, որ ժամանակին նույն Մանվել Գրիգորյանը, 5-րդ բրիգանդը ղեկավարելով, ազատագրել է տարածքներ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք` իրենք ինչպես պետք է ներկայացնեն ազատագրիչին։  Ինչպե՞ս պետք  փորձեն վարկաբեկել հերոսներին։ Այ սա է իմ ամենամեծ ցավը, որովհետև ես չեմ պատկերացնում, թե այս ամեն ինչպես պետք է կարողնանք մարսել։ Խայտառակություն է և ամոթ, եթե այս ամենը հաստատվեց», – ասել է Ռուստամյանը՝ հավելելով, թե տարիներ շարունակ անձեռնմխելի անձինք անձեռմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել, իսկ հիմա փոփոխություններ են կատարվել։

«Այս փոփոխությունների համար ուրախ եմ, չի կարող որևէ մեկը թաքնվել ժողովրդից», – ասաց նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ