22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վանոն հեռացվել է, որովհետև վտանգ էր ներկայացնում Քոչարյանի իշխանությանը. Զուրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության զգույշ լինել: «Դուք շատերի կոկորդին եք մնացել»,-ասաց նա: Ապա Զուրաբյանը հիշեց Վանո Սիրադեղյանին՝ ասելով. «Վանոն հեռացվել է Հայաստանից նրա համար, որովհետև նա վտանգ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը: Դրա համար նրա հանդեպ սկսվել է հետապնդում, ու դրա […]

Վիճաբանություն խորհրդարանում

Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթից հետո հեռացավ ամբիոնից, ապա նորից մոտեցավ և արձագանքեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ելույթին: Սրանից հետո ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորեց կարգը պահել, քանի որ ամբիոնից հետո այլևս իրավունք չուներ վերադառնալ և նորից խոսել: Մելքումյանն էլ հորդորեց նիստը վարել, իրեն կարգը չսովորեցնել: Հովհաննիսյանը հիշեցրեց՝ նա ԱԺ […]

Ես համաձայն եմ Շարմազանովի հետ. Արամ Սարգսյան /տեսանյութ/

Ժողովուրդն է պարտադրել, որ երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ Սերժ Սարգսյանն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:  «ՀՀԿ-ականների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ ելույթ ունենալ: Քաղաքական առումով պետք է լինի պատասխանատու, բայց եկեք նայենք […]

Ով է Փաշինյանի կառավարության ծրագրի պատասխանատուն

Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրի քաղաքական պատասխանատվությունը կրում է այն քաղաքական թիմը, որն իրականացրել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նրան քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվության մասին հարց ուղղեց, ասաց, որ կառավարության ծրագրում չի տեսնում Ծառուկյան դաշինքի 15 կետերի եւ ՀՅԴ ծրագրի արտացոլումը: «Ինչո՞ւ […]

Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք. Գ. Սահակյան

«Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք, որ խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան։ Նրանք, ովքեր գրել են, կարծում եմ, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից։ Կարծում եմ՝ մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ և որտեղ կկարողանան իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին: Նա նկատեց, […]

Միակ բանը, որ արել եք, ավերել եք ամեն ինչ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նիարա Զոհրաբյանը կառավարության վերաբերյալ ելույթն սկսեց այսպես. ««Հանրապետական» մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում: Թիվ` աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի և մի շարք այլ թվեր: Ուստի, ես որոշեցի թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- ասաց պատգամավորը: Նա տարբեր տարիների […]

Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում ես. Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ դառնալուց

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հերքում է այն լուրերը, թե ցանակնում է ԵԿՄ նախագահ դառնալ: «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում ես»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Հիշեցնենք, որ մամուլում լուրեր շրջանառավեցին, որ Սասուն Միքայելյանը լինելու է ԵԿՄ նախագահ:       

Սա ծրագիր է, թե՞ զրույց սուրճի սեղանի շուրջ. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, սիրելի հայրենակիցներ Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, կրկնում եմ` քննարկման առարկան կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Հստակեցնենք. սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած […]

3 ուժերն էլ պատասխանատո՞ւ են կառավարության ծրագրի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե քաղաքական 3 ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»  հավասար կերպով կիսո՞ւմ են պատասխանատվությունը կառավարության ծրագրի նկատմամբ, թե՞ ոչ: «Կարծում եմ՝ կառավարության գործունեության համար և Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացների ողջ պատասխանատվությունը կրում է այն թիմը, որը կազմակերպել ու իրականացրել է  ոչ բռնի, թավշjա հեղափոխություն: Պատասխանատվություն ունենք նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված