Նիկոլ Փաշինյանը անելու է այն, ինչ ժամանակին արել է Սաակաշվիլին
«Ես կարծում, բացի Սասնա ծռերի այն հատվածից, որտեղ եղել է մարդասպանություն, մնացած բոլոր քաղբատարկյալներին բաց կթողնեն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում այս կարծիքը հայնտեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառանալով քաղբանտարկյալների ազատ արձակման թեմային:
Ի պատասխան Henaran.am-ի այն հարցին՝ արդյո՞ք իրական հիմք ունեն հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե քաղբանտարկյալները կարող են զինված մտնել խորհրդարան, բանախոսն ասաց, որ այդ մտավախությունը միշտ կա և դա միայն Սասնա Ծռերին չի վերաբերում: Նա հիշեցրեց 2017 թ-ին Վերնսիաժի մոտակայքում` «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց, տեղի ունեցած սպանության դեպքը.
«Երբ Սասան Ծռերը ընդհանրապես չկային, կամ ձերբակալված էին, այդ ընթացքում մեր քթի առաջ անցյալ տարի եղան կրակոցներ, և մեկը կապ չունի մյուսի հետ: Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը անելու է այն, ինչ ժամանակին արել է Սաակաշվիլին, այսինքն՝ հայտարարելու է, որ Հայաստանում օրենքով գողեր կամ կրիմինալ չպետք է լինեն, իսկ եթե լինեն էլ, ապա պետք է նստած լինեն բանտերում»,-նշեց նա:
Քոչարյանի խոսքով՝ բոլոր ապօրինի զենքերը պետք է հավաքվեն և չպետք է ազատ կիրառվեն ցանկացածի ձեռքում: Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը տանում է հենց դրան. «Դա սկսվեց Էջմիածնից Արթուր Ասատրյան-Մանվել Գրիգորյան հակամարտության մեջ, և համոզված եմ, որ տարածվելու է ամբողջ հասարակության մեջ, եթե չտարածվի՝ այս ամեն ինչը իմաստ չի ունենա, քանի որ այս ամենի հիմքում ընկած է նաև կրիմինալը: Զենքերի կիրառումը, անօրինական ճանապարհով դրանք պահելը քաղաքական մոտիվ չէ, դա կրիմինալ մոտիվ է, որը պետք է վերացնեն և դրանով պետք է զբաղվեն ոստիկանությունը և ԱԱԾ-ն»,-եզրափակեց նա: