31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունները-դրանց զարգացման հնարավորությունները, կարեւորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին: […]

Բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում (լուսանկար)

Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:  Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր […]

Մանվել Գրիգորյանի «տուշոնկան» բյուջեն չի լցնի

Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքը հզոր ձեւով ազդեց ժողովրդի վրա, սա բարոյական անկում էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը։ «Առաջիկայում նրանից շատ ավելի հզոր թալանչիների կբացահայտեն։ ժողովրդի մեջ արդարության զգացողության բթացում էր եւ հիմա արդարության հույս է առաջացել»,-նշեց նա։  Հոգեբանը համոզված է, որ բյուջեն լցնելու ձեւերից մեկն էլ սա է, ինչին ի […]

Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի. է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը: Անդրադարձ է կատարվել սեւծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել […]

Մանվել Գրիգորյանի սանիկը հունից դուրս է եկել լրագրողի հարցից

Մանվել Գրիգորյանի սանիկը` Անդրանիկ Կարապետյանն այսօր բախվել է լրագրողի հետ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել ՝ այ տուշոնկա: Ավելի ուշ Անդրանիկ Կարապետյանը պարզաբանող հայտարարություն է արել, մասնավորապես նշելով. «Մենք քավոր-սանիկ ենք, բայց այդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել: Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո […]

Պարոն վարչապետ, ասեք, գնանք ջարդենք, ո՞ր լրագրողն էր

 «Ազգ»  և  «Հրապարակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները կարծում են, որ անորոշ էր,  թե ում էր ուղղված Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսությունների վերաբերյալ կոչը: «Ինձ զարմացրեց հակապետական բառը, հուսամ դա պարզապես վրիպում էր։ Նրա ռեակցիան շատ ջղային էր: Մանավանդ, այն մարդուց ենք լսում այս հայտարարությունը, ով լրագրողական գործունեության ընթացքում անողոք քննադատել է պետական պաշտոնյաներին»,֊ լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց […]

Ծեծեք, ջարդեք դավաճաններին՝ Նիկոլից սկսած. հրապարակվում են ՊՊԾ գնդի գրավման ձայնագրությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց: Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի […]

Արտահերթի գլխավոր խնդիրը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ   Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսօր Հայաստանի  ԱԺ-ն ու կառավարությունը ակտիվորեն համագործակցում են երկրի ընդհանուր կայունությունը պահպանելու եւ Հայաստանի ստանձնած նախկին պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: «Հայաստանը կարողանում է իր ճիշտ ստորագրությունը պահպանել արտաքին արենայում,  կարեւոր էր, որ չենք ունենալու ռեվերսներ»,-«Հենարան»  մամուլի ակումբում  ասաց Թեւան Պողոսյանը: Նա ասաց, որ առաջիկայում վարչապետի […]

Լքել են «Ծառուկյան»-ի ցուցակը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: ԿԸՀ-ից  հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Թամարա Վոլոդյայի […]

Ի՞նչ եղավ Ելք-ին

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն անցավ բուռն մթնոլորտում։ Հիշեցնենք, նախագծով առաջարկվում է բացառապես պարտադիր բաղադրիչը, մինչ այս գործում էր կամավոր համակարգ, հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված