18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը «Ծառուկյան դաշինք»-ի նախագիծը ոչ նպատակահարմար է համարում

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագիծը:

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործատուին հնա­րավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականու­թյուն­ներն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատա­րելու դեպքում»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող նախագծի նպատակն է՝ ապահովել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլև ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում:

Ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը և աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսևորումներ են, և օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա այդ դրսևորումների նկատմամբ:

Քանի որ աշխատանքի ներկայանալու նպատակը գործատուի համար նրա կողմից իրավաչափորեն ակնկալվող արդյունքի ստեղծումն է, ապա ակնկալվող արդյունքը չստեղծվելու դեպքում ոչ մի նշանակություն չունի՝ աշխատողը եկել էր աշխատանքի վայր և հրաժարվել էր այն կատարելուց, թե ընդհանրապես չէր ներկայացել աշխատանքի:  Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջար­կում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Այսպիսով, Մանե Թանդիլյանը նշեց, որ Կառավարությունը նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: «Այս հարցը քննարկվել է սոցիալական կոմիտեի նիստում, և ընդհանուր կարծիք է եղել, որ այլ ձևակերպմամբ այս կարգավորումը կա»,- ասաց նա և տեղեկացրեց նաև, որ այս օրերին Աշխատանքային օրենսգրքի ամբողջական փաթեթը քննարկման փուլում է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ