Պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։ Նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ իշխանությունների առջև այժմ ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի խնդիրն է, գիտակցելով պահի լրջությունը, գործադրել առավելագույն ջանքեր իրական ժողովրդավարության հասնելու […]





































