24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սփրեյից մինչեւ ընտրացուցակներ ու ռեյտինգային համակարգ․ ՀԱԿ֊ը՝ ԸՕ փոփոխությունների մասին /տեսանյութ/

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը  ակտիվորեն կմասնակցի ԸՕ փոփոխությունների քննարկումներին եւ արդեն իսկ արաջարկություններ է ներկայացրել կարավարության ձեւավորած հանձնաժողովին։ Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանն ասել  որ ՀԱԿ֊ն իրեն համարում է Հայաստանում  տեղի ունեցած փոփոխությունների ու նոր իրողությունների մասնակից, ուստի պետք է փորձի օգտակար լինել ժողովրդական շարժումը վերջնանպատակին հասցնելու գործին։

«Այս քսան տարվա դժվար կյանքը,որ ապրել ենք, ինչ֊որ հանգրվանի է հասել  եւ այս համաժողովրդական արդյունքը նաեւ մերն է, բոլորինն է։ Մենք ուրախ ենք, որ այսպիսի շրջադարձ եղավ, դա համարում ենք այս տարիների արգասիքը, ուստի եւ մենք փորձելու ենք ուղղորդել, օգտակար լինել, նպաստել  շարժմանը, ժողովրդի ցանկությունները վերջնական փուլ հասցնելուն»,֊ասել է Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, այս փուլում կարեւոր եւ նվազագույն անհրաժեշտ քայլը արտահերթ ընտրություններն են լինելու, ինչի վերաբեռյալ ՀԱԿ֊ը  ոչ միայն քաղաքական հայտարարություն է արել, այլեւ գործնական կատարել՝ ընդունելով ԸՕ  փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունն ու կարավարությանը ներկայացնելով հինգ էջանոց արաջարկությունների փաթեթը։

«Դրանք այն  արաջարկներն են, որոնց վրա մենք հինգ տարի խորհրդարանում աշխատել ենք, կռիվ ենք տվել եւ 4+4+4 ֆորմատի արդյունքում ձեւավորվեց բավականաչափ մշակված տարբերակ, որը նաեւ միջազգային փորձի կնիքն ունի իր վրա։ Մեր առաջարկների վրա մեծ ազդեցություն կրեցին մեր գործուղումները Վրաստան։ Մենք վերցրեցինք նաեւ Վրաստանի կիրարված փորձը եւ այս ամենը գործնական դաշտում տվել ենք այդ հանձնաժողովին եւ Իոանսիյանը արդեն մամուլով մի քանի անգամ հայտարարել է, որ մեր առաջարկներն ընդունելի են եւ համընկնում են իրենց տեսակետներին»,֊Henaran.am-ին  ասել է Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը մի քանի կարեւոր կետ է առանձնացրել, նախ, նշել է, որ պետք է բացառել ընտրակաշառք֊բարեգործությունների ու վարչական լծակի կիրառման հնարավորությունը․« Մեր նախորդ ընտրությունների գարշապարը հետեւյալկն էր՝ կաշառքն աշխատեց ծայրից ծայր, վարչական մեքենան սպանեց քաղաքացուն, երբ գյուղապետը, ոստիկանապետը, դպրոցի տնօրենը, խանութի վարիչը ուղղակի խեղդեցին քաղաքացու ազատությունը եւ տեղի ունեցան զրոյական արդարություն ունեցող ընտրություններ»։ ՀԱԿ֊ը այս ամենի դեմ առաջարկում է պայքարել՝ ընտրությունների օր նշանակելու օրվանից բացառելով բարեգործություն ասվածը։

« Հենց հայտարարվեց, որ ընտրություն է լինելու, այդ ժամանակ բոլոր տեսակի բարեգործությունները վերանում են։ Սա դառը փորձից ելնելով ենք առաջարկում եւ առաջարկում ենք խստացնել վարչական լծակ֊ ճնշումներ կիրառելու ու կաշառք տալու դեպքերի պատիժը։ Առաջառկում ենք մինչեւ վեց տարվա ազատազրկում, ինչը նշանակում է, որ այս հանցագործությունները դասվում են ծանր հանցագործությունների շարքին»,֊շեշտել է Արամ Մանուկյանը։

ՀԱԿ֊ն առաջարկում է բազմակի քվեարկությունների դեմ կիրառել Վրաստանում արդեն իսկ կիրառված սփրեյների մեխանիզմը /մանրամասն ցույց է տալիս տեսանյութում,/։ Արամ Մանուկյանի խոսքով, սա պարզ հասարակ ու էժան մեխանիզմ է, որը կբացառի կրկնաքվեարկությունները։

Բացի այս ՀԱԿ֊ն արաջարկում է կիրառել ընտրողների երկու ցուցակներ՝ ՀՀ առկա բնակիչների ցուցակներ եւ արտերկրում բնակվող քաղաքացիների ցուցակներ։ Մյուս կարեւոր փոփոխությունը, որ կցանկանար նոր ԸՕ֊ում տեսնել ՀԱԿ֊ը, ընտրական հանձնաժողովներին է վերաբերում։ Արամ Մանուկյանն ասում է՝ դրանք պետք է ձեւավորվեն պետության կողմից։ Արամ  Մանուկյանի խոսքով, իրենք նաեւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմակից են․ «Ռեյտինգայինը պետք է հանել՝  արմատախիլ անելով, ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր այս գործով են զբաղվում, հանկարծ չխաբվեն կիսառեյտինգային տարբերակին, որի մասին արդեն խոսակցություններ կան»։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի, ամբողջությամբ համամսնական ընտրակարգը ոչ միայն կակտիվացնի Հայաստանի քաղաքական կյանքը, այլեւ կնվազեցնի անհատի ու փողի դերը։

 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=y_jrd0Yi20I

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ