22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորյուն աբեղա Առաքելյանը ԱԱԾ-ին կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը

Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները տեղյակ են Կաթողիկոսի՝ այսօրվա բողոքի ակցիան չանցկացնելու հորդորի մասին, սակայն նշեցին, որ Վեհափառի հորդորին ականջալուր չեն եղել, որովհետև նա երբևէ իրենց չի լսել։ Ըստ քաղաքացիների՝ Կաթողիկոսը վտանգել է եկեղեցու նկատմամբ հավատքը, նախկինում երբեք որևէ հավատացյալի չի ընդունել, սակայն վերջերս ընդունարանի դռները բաց են։ Կաթողիկոսի հրաժարականի […]

ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ:  Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 

Էջմիածնում մեկնարկել է կաթողիկոսի դեմ բողոքի ակցիան

Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հոգևորական, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նրանք մինչ այս բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել նույն պահանջով։ Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր […]

Մեծ սարը մեծ ստվեր է ունենում ․․․

Հունիսի 30-ին ՀՀ երրորդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի տարեդարձն է: Սոցցանցերում այս առնչությամբ բազմաթիվ շնորհավորանքներ են հնչել: Դրանցից ոմանք ներկայացնում ենք ստորեւ. Աստված է էդպես կամեցել․ -Ծնվել ենք նույն օրը․․․ -Երբեք իրեն չեմ շնորհավորել․․․ -Թաքուն, մտքումս հաշվել, ծիծաղել, ու ասել եմ․ -Նու տի դայոշ․․)) -Երկուսս էլ, փաստորեն, խեցգետին ենք․․․ -Իսկ խեցգետիններն ամենզգայունն են ու […]

Տաշիրը կարիք ունի նոր և կոմպակտ բժշկական կենտրոնի ( լուսանկար)

Տաշիրը կարիք ունի նոր և կոմպակտ բժշկական կենտրոնի, որի կառուցման հնարավորությունների մասին քննարկում ունեցանք Տաշիրի քաղաքապետի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հավելել է, որ տեղյակ կպահի զարգացումների մասին։

Դժվար է քաղաքական գործընկեր գտնել. Արամ Մանուկյան /տեսանյութ /

«Ցավոք սրտի, այսօր քաղաքական դաշտը կարկատանի է նման , այնքան  են կտրտել,  փչացրել, որ քաղաքական ուժերը դարձել են կամ կցորդ, կամ իրենք են կեղծիքի մեջ կամ մորեխի հոգեբանությամբ այնքան են փոխվել, որ տակը բան չի մնացել» ,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտի վիճակին: Արամ Մանուկյանի […]

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց

«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրեցին տնօրենների խորհրդի նախկին կազմին։ «Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, […]

Մանվել Գրիգորյանի կինը ազատ արձակվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Այս մասին  հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս […]

Թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը

Արագածոտնի մարզում թալանել են ՀՀ Քննչական կոմիտեի նախկին պետ Աղվան Հովսեփյանի ամառանոցը: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հունիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն: Գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար […]

«Հուսով եմ, որ զոհվածների ընտանքիները եւս այս կարծիքին կլինեն». Սեֆիլյանը լծվել է Սասնա Ծռերի ազատ արձակման գործին

«Բոլորը պետք է լինեն ազտության մեջ: Ինչ վերաբերվում է դատաքննությանը, առաջինը մենք ենք շահագրգիռ, որ  անաչառ դատաքննություն լինի եւ բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել: Չեմ կարծում, թե ժողովրդի ինչ-որ հատված ուզում է, որ տղաները շարունակեն փակված մնալ», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սասնա Ծռերի գործին, հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված