24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է

Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է. ես նկատի չունեմ միայն հրադադարի ռեժիմի խախտումները, որովհետեւ հրադադարի ռեժիմի խախտումները մեծ չէ, որի մասին հայտնում են նաեւ զինվորականները։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ իր վարչապետ դառնալուց հետո 3-4 դեպք է եղել, որ հրադադարի խախտումները շատ են եղել. «Բայց ռազմաքաղաքական իրավիճակն է լարված եւ դուք տեսնում ենք ագրեսիվ հայտարարություններ Ադրբեջանի կողմից։ Զինված ուժերին իմ հրամանը հետեւյալն է, որ պետք է ծայրահեղ զգոն լինենք եւ պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»։

Փաշինյանը նշեց, որ մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ. «Մենք այդպիսի կուտակումներ ունեինք նաեւ ապրիլյան պատերազմից առաջ եւ նրանց մարտավարություն այն էր, որ այդ վիճակն այնքան սովորական դառնա, որ մենք դրանք չնկատելու տանք։ Նաեւ Նախիջեւանի ուղղությամբ ունենք որոշակի ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից։ Մենք այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերւ պինդ ձեւով պաշտպանենք»։

Փաշինյանի խոսքով, վերլուծելով Ադրբեջանի գործողությունները, ինքը հասկացել է, որ Ալիեւը ներքաղաքական խնդիրներ ունի. «Նա կարծեք թե վախեր ու մտավախություններ ունի, որ Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներից կարող է ոգեւորվել Ադրբեջանի ժողովուրդը եւ այնտեղ էլ քաղաքալկան պրոցեսներ սկսել։ Դրա համար եմ ասում, որ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ գործություն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլեւ ժողովրդավարությանը»։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պետք է արձանագրել այս իրավիճակը եւ ցանկացած պահի պատրաստ լինեն պաշտպանվելու եւ հակահարված տալու։

«Լավ նորություն էլ ունենք, որ այսօր հայ ժողովուրդը Արցախում, Սփյուռքում եւ Հայաստանում համախմբված է առավել քան երբեւէ, եւ դա մեր ուժի, մարտունակության ամենակարեւոր գործոնն է։ Ոչ ոք չի կասկածում, որ անհրաժեշտության դեպում ամբողջ աշխարհի բոլոր ռեսուրսները կդրվեն Հայաստանի, Արցախի պաշտպանության եւ հակառակորդին արժանի հակահարված տալու համար»-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն իրեն ագրեսիվ է պահում հայտարարությունների, ժեստիկուլյացիայի, սահմանին իրավիճակի մակարդակներում. «Մյուս կողմից այս իրավիճակը պետք չի գերագնահատել կամ թերագնահատել։ Աշխարհի ցանկացած մասում ապրող յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամեն ինչ մի կողմ թողնել ու զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ։ Սա է իմ ամենակարեւոր ուղերձը»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր իր որդին էլ ծառայում է Արցախում։ «Սա պետք է ցույց տա, որ մենք ոչինչ չենք խնայելու մեր հայրենիքը պաշտպանելու համար»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ