02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք այլևս չենք պատրաստվում աշխատել 46 ավագանի ունեցող «Հանրապետական»-ի հետ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու։ 

Թեև «Ելք» դաշինքը չէր մասնակցում ավագանու նիստին, բայց խմբակցության անդամների մեծ մասը քաղաքապետարանում էր։ 

«Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետև նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և արտահերթ ընտրությունների ենք գնում»,- հայտարարեց  Խաժակյանը։ 

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ Թեհմինե Վարդանյանը, ում անունը որպես քաղաքապետի թեկնածու մամուլում շրջանառվում էր, ասաց․ «Ես բացառել եմ այս պահին իմ առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու, մնացածը ընթացիկ քննարկումները ցույց կտան»։ 

Թեհմինե Վարդանյանի խոսքով՝ այժմ քննարկվում է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը։ 

«Որոշում լինելուն պես բոլորդ տեղեկացված կլինեք։ Մեզ համար ընդունելի են ավագանու արտահերթ ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվում աշխատել 46 ավագանի ունեցող «Հանրապետական» խմբակցության հետ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ