03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է արձանագրենք Փաշինյանի և նրա կառավարության ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թ.-ի հունիսը կլինեն ԱԺ ընտրություններ, ասաց, որ սահմանադրության փոփոխության մասին խոսելը պարզապես աբսուրդ է: »Երեքուկես ամիսը բավարար էին արձանագրելու համար Փաշինյանի ու նրա կառավարության՝ ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը: Ուստի նա փորձում է հանրության ուշադրությունը […]

Ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:  Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս […]

Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից: Այս մասին նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:  «Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու […]

1/3-ը ԲՀԿ-ն է տվել Փաշինյանին, որ լեգիտիմ լինի. Գագիկ Ծառուկյան

Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցությանը: «Ամենակարեւորը՝ մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, անհրաժեշտ ինչ-որ կա Երեւանի համար, մենք չենք խոսելու 10-20 տարի հետո, այլ անմիջապես՝ ինչն է կարեւոր։ Չկա […]

Ես ընդհանրապես փոխելու եմ պաղպաղակի բաղադրությունը. Նաիրա Զոհրաբյան

«Իմ օրենսդիր ձեռքն այլևս վնասված է»,-այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանն այսօր՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ տոնակատարություն-հյուրասիրություն էր կազմակերպվել երեխաների համար: Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն էլ երեխաներին պաղպաղակ էին հյուրասիրում: Այս արարողությունից հետո Նաիրա Զոհրաբյանն անկեղծացավ, թե ընտրում է օրենքներ գրելը ու վնասված ձեռքը […]

Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հիմնահարցը

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:  «Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ […]

Գագիկ Ծառուկյանը` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հարցին՝ ո՞ր դեպքում կհամագործակցեք Քոչարյանի հետ, նա չպատասխանեց՝ նշելով, որ առաջիկայում նման հարց չունեն օրակարգում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական […]

Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում. Արթուր Աղաբեկյան

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, ըստ որի, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար: Այս առնչությամբ, Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» […]

«Լիդիան Արմենիա»-ն դիմում է վարչապետին

Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ եւ նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը եւ միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: «Այս ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար եւ պատրաստակամ է ավարտին հասցնել այս ներդրումային ծրագիրը՝ ի շահ բոլոր շահագրգիռ […]

Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում. Մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի