06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը ՀՔԾ պետին դատի՞ կտա

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Լրագրողների հետ հանդիպմանը նա  հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ, ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի առաձնահատկությունն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել նախաքննությանը, այս գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»:

Սեյրան Օհանյանի գործողությունները Մարտի 1-ին ՀՔԾ պետը  հեռախոսազրույցի ժամանակ որակել էր «այլանդակություն», հարցին չի՞ վախենում արդյոք Սասուն Խաչատրյանը, որ Սեյրան Օհանյանը դատի կտա նրան զրպարտության համար, վերջինս պատասխանեց. «Եթե դատի տա, ես կներկայանամ և իմ դիրքորոշումը կներկայացնեմ»: Իսկ թե ինչ նկատի ուներ Սասուն Խաչատրյանը «այլանդակություն» ասելով, ՀՔԾ պետը պարզաբանեց.«Խոսքը վերաբերում է այն հնչեցրած մտքին,  որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը և ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Իսկ թե երբ մեղադրանք կառաջադրվի՝ դա որոշում է քննիչը»,-ասաց ՀՔԾ պետը:

Ինչպես արդեն հայտնել էին,  համացանցում տարածվեց  և միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ