19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա դավադրություն է պետականության դեմ. Շարմազանով

«Որպես պետական պաշտոնյա՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա դավադրություն է պետականության դեմ: Այստեղ ընդդիմություն-իշխանություն ինձ համար կարևոր չէ»,- ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առնչությամբ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նկատելով, թեկլինեն մասնագիտական քննարկումներ, քննիչ հանձնաժողովը կփորձի պարզել գաղտնալսման փաստը, տեղն ու ծավալը:  Շարմազանովը համաձայն չէ այն պնդումների հետ, որ […]

Մտահոգիչ վտանգավոր իրավիճակ է պետության համար.Գեւորգ Կոստանյան

ԱԺ-ում ընթանում է  Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով արտահերթ նիստը:  ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել են ոչ թե ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռազրույցի գաղտնալսման կոնկրետ հանգամանքը կամ հարաբերությունները, այլ խնդիրը գլոբալ է, որովհետև այդ հանգամանքը հիմնավոր կասկածներ է ստեղծում, որ եթե […]

Նիկոլ Փաշինյանը կփոշմանի. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս»-ին

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ (Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը) – Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ […]

Քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը Երևանի խնդիրները թողած քարոզարշավը քաղաքական դիսկուրս է տեղափոխում. Ն. Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը վստահ է շոու կազմակերպելով չեն կարող որևէ բան փոխել Երևանում և քաղաքացու կյանքում, պետք է հստակ փաստերով խոսել: Անդրադառնալով ԲՀԿ-ի մեկնարկած քրոզարշավին քաղաքապետի թեկնածուն ասաց. «Մենք չպետք է մոռանանք, որ մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին և մեր նպատակն է Երևանը ավելի բարեկարգ և զարգացող քաղաք դարձնելը» -,: Արդյո՞ք  […]

Մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը. Աշոտյան

««Ոչ մի օր առանց Աշոտյանի» կարգախոսով առաջնորդվող զլմ ներից մեկը հերթական անհեթեթությունն է ձոնել իմ պատվին։ Կիսատ եք գրել, տղերք։ Ավելին ասեմ՝ մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը։ Սենց ավելի մարազմատիկ է, սենց գրեք մյուս անգամ)))»: Հավելենք, որ «Ժամանակ» թերթն այսօր գրել է. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]

Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենը /տեսանյութ/

Հույս ունեմ՝ մինչեւ Ֆրանկոֆոն երկրների՝ Երեւանում կայանալիք գագաթնաժողովը լիարժեք կսովորեմ ֆրանսերեն: Սովորեք օտար լեզուներ: ՀՀ քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա։ Ես նախընտրում եմ ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենը եւ բոլոր երեք լեզուների իմացությունս պետք է անընդհատ կատարելագործեմ:    

Արփինե Հովհաննիսյանը ժամանակից շուտ բացում է փակագծերը

Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա […]

Արա Բաբլոյանի հայտարարությունը. ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել. «ՀՀ Սահմանադրության 108-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի ու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից […]

ՀՀ-ում եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, լկտի և առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու. Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ ասաց, որ շատ ցավալի է խոսել երևույթների մասին, որոնք անհասկանալի և անթույլատրելի են: Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններին՝  Իսագուլյանն ասաց, որ վերջիններս չունեն տարրական գիտելիքներ՝ հասկանալու համար, որ այն, ինչ ասում են […]

Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդում է “Известия” թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։  «Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով թերթի հարցին։ Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի