13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարող է ձեւավորվել միատարր ԱԺ

«Թվում է, թե մի իրավիճակում ենք, երբ բոլոր քաղաքական ուժերը ինքնարտահայտվելու հնարավորություն ունեին, բայց այս պահին չկան հրապարակում», – անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը : Նրա խոսքով, թեեւ ՏԻՄ ընտրությունները սխալ է քաղաքականացնելը, բայց քաղաքական դիսկուրսի տարրեր էլ չնկատվեցին։

Հրանուշ Խառատյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես պետք է այդ ուժերը պատրաստ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Կարող է ձեւավորվել միատարր ԱԺ եւ դա կարող է վերջապես ուշքի բերել քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց եւ սպասողական քաղաքական դիրքորոշումներ։ Ըստ Խառատյանի, ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ դա այն 80 տոկոսն է, որը պաշտպանելու է հեղափոխությունը եւ այն ուժին, որի միակ խոստումը իրավական երկիր կառուցելն է։ Խառատյանի խոսքով, ժողովրդի այդ հատվածի մոտ տագնապ կա, որ ռեւանշ կլինի։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ