06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շնչին չեն խփի. ԱԺ-ի լավությունը կառավարությանը

Նոյեմբերի 21-ին կարող է գումարվել արտահերթ նիստ՝ պետական բյուջեի ընդունման համար, այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է՝ կողմ են քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել, նաև նրա համար են կողմ, քանի որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։ Բյուջեին կողմ քվեարկելու […]

Նախարարությունները 17-ից կարող են դառնալ 11. փոխվարչապետ

Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ «Պետք է այս ամբողջը վերանայել, բոլորի գոյությունը հատ-հատ վերաիմաստավորել, եթե, իսկապես, անհրաժեշտ է, որ որևէ այդպիսի կառույց լինի, ապա կմնա, եթե ոչ՝ կտարրալուծվի կամ կմիաձուլվի այլ կառույցների հետ», – նշեց նա։ Արարատ Միրզոյանն ասաց, թե նախարարությունները կրաճտելու […]

Ժողովուրդ, ինձ չքաշեք. Սվիտալսկին՝ ՀՀ քաղաքացիներին

Մենք ցավում ենք, որ Ընտրական օրենսգրքի առաջարկած բարեփոխումները չանցան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Մենք հավատում ու վստահ ենք, որ քաղաքական կամքը դեռ կա` հավելյալ ջանքեր ներդնելու ընտրություններից հետո Ընտրական օրենսգիրքը բարելավելու», – ասաց նա։ Պյոտր Սվիտալսկին նշեց, թե, ինչպես հասկանում են քննարկումներից, դեռ կա կամք` շարունակելու Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու։ […]

Վահան Բաբայանը կառաջադրվի ՀՀԿ ցուցակով

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ՀՀԿ համամասնական ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Մալաթիա- Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները: Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ համապետական ցուցակում: Իմ գիտելիքները եւ խորհրդարանում աշխատելու փորձը, վստահ եմ` կծառայեն Հայաստանի զարգացմանը եւ առաջընթացին», – հայտարարել է Վահան Բաբայանը:

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը

Հայտնի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաեւ մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու սպորտսմեններ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Փաշինյան […]

Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը ու ես նույն ընտրատարածքում ենք առաջադրվել, ահավոր ուրախացա. Ալեն Սիմոնյան

Ցուցակն այնպիսին չի լինի, որ դուք հիասթափվեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից ելնելով՝ ոչ մի որոշում չի կայացվել», –  ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ցուցակում 170-ից ավելի մարդ է ընդգրկված: Հարցին, թե արդյոք «Իմ քայլի» ցուցակում կլինեն նաև Հանրապետական պատգամավորներ, Սիմոնյանն արձագանքեց.  «Անպայման լինելու են… ո՞նց եք դա […]

Եթե Փաշինյանը չտարբերակի, տաքսի ծառայությունները կունենան ֆինանսական լուրջ խնդիրներ /տեսանյութ/

Երեկ Ազգային ժողովում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից: Տաքսու վարորդների մեծ մասը այս հայտարարությունը այքան էլ միանշանակ չընդունեց:  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իր կարծիքով՝ արտոնագրային […]

Սա վերադարձ է գաղջին. Տիգրան Ուրիխանյանը տարակուսած է /տեսանյութ/

ԱԺ պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տարակուսած է՝ հեղափոխության ժամանակ ժողովրդի կողմից հռչակված 4 կարեւոր սկզբունքներից 3-րդը չիրականացվեց՝ ռեյտինգային ընտրությունները ոչ մի կապ չունեն քաղաքական պրոցեսների օբյեկտիվության հետ:   

Կարողա հայրդ գար ուրախանար, ոնց որ այսօր ես սպասում. Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումը

Ծննդյան առավոտը Այսօր արթնացա հետեւյալ մտքով, գոնե ափսեները լվա,տունը կարգի բեր մեկ էլ տեսար հայրդ դուռը ծեծեց։ Ահա մտսծեցի ցնդելու շեմին եմ։ Բայց ինձ ստիպեցի վեր կենալ անկողնուց ու սկսեցի գործերս, ընթացքում անընդհատ հիշեցնելով որ խոսքիդ տերը եղիր եւ վերջացրու խոստացածդ։ Բավականին երկար ժամանակ անկողնում ապրելուց հետո շատ դժվար էր։Հիմա ավարտել եմ, դրա համար որոշեցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի