23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի՜ փոքր սիրեք ու վստահեք ժողովրդին և նա հազարապատիկ սիրով կվերադարձնի ձեզ…

Ընտրվողների մարաթոնն ու ժողովրդի թշվառությունը…

Ընտրյալները դեռ մեծ տառապանքներով և աշխատասիրությամբ պետք է ապացուցեն, որ իրենք ոչ թե բառերով, այլ՝ հայրենիքին ծառայելու գործերով, իրոք ընտրյալ են, երբ ավարտվի ազգային ժողով մտնելու մարաթոնը և ամեն մեկն ընկալի իր բեռան ծանրությունը, այն ժամանակ պարզ կլինի թե ով ինչու էր ուզում խորհրդարան հասնել: Քանի՜ ընտրությունների միջով անցանք, քանի՜անգամ եմ հանձնաժողովի նախագահ եղել և ամեն անգամ մտածել, որ նոր երդվյալները ոտքի կհանեն օրհասական վիճակների մեջ ծնկած ժողովրդին, ավա՜ղ, 1,5 միլիոն օտարության ճանապարհ բռնեց…

Ով տեր է կանգնելու երկրին, թող Աստված նրա ձեռքը բռնի, այս անգամ թող որ չսխալվեմ ու չվիրավորվեմ իմ ներքին ձայնից, թող որ ձեր ձայնը կեղծիքից չհնչի, դուք 90-ականների այն սերնդի զավակներն եք, ովքեր միայն ազգային նվիրումների համար էին ոտքի ելել, այդ մաքուր գենը չարատավորեք, ժողովուրդը բյուրեղ է՝ ազնիվ ու շնորհակալ… Մի՜ փոքր սիրեք ու վստահեք նրան և նա հազարապատիկ սիրով կվերադարձնի ձեզ…

Ռուզան Ասատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ