30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն օլիգարխների հարցում չափազանցնում է. հարցախույզ Երեւանի փողոցներում /տեսանյութ/

Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ է արել Երեւանի փողոցներում՝ պարզելու համար մեր համաքաղաքացիների կարծիքը, արդյոք համաձայն են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան:  Պատասխաններին ծանոթացեք տեսանյութում: 

Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովում վաղը կհրավիրվի հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը։ Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր` 18.00-ին:  ԱԺ մյուս խմբակցությունները չեն առաջադրել թեկնածուներ և, ըստ իրենց հայտարարությունների, չեն էլ առաջադրելու։ Ըստ Սահմանադրության՝ եթե […]

Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել: Այն վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի հետ սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Վանեցյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 6 […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի դերը եւ նշել, որ […]

ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝վաղուց Փաշինյանի ջատագովն է դարձել. Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Նոր Ընտրական օրենսգրքի երեկ տապալված քվեարկության պատճառների մասին այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել է, որ գործադիրը որևէ մեղք չունի կատարվածում, և ինքն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանին խորհորդ է տալիս «դանդաղ շտապել»։ Հիշեցնենք, որ երեկ վերջինս ԸՕ-ի քվեարկության տապալման մեջ մասնավորապես մեղադրել էր նաև Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ, եթե ԱԺ արտահերթ ընտրություններ […]

ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։ Բոլոր հետխորհրդային երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն կկրճատի հակամարտությունների քանակը, այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: «Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն […]

Մենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ չենք քվեարկի. Ն. Զոհրաբյան

Չենք քվեարկի՝ հավատարիմ մնալով ներկայացված օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառալով «Ելք»-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։ «Կարծում եմ՝ դա ֆորմալ առաջադրում է։ Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի ու խորհրդարանը ինքնալուծարվի […]

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում

«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը: «Փաստաթղթերը ստացվել են ԱԺ քարտուղարություն», – նշեց Սարոյանը:  Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ավելի վաղ ասել էր, «իրավաբանների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ է առաջադրել թեկնածուին, որպեսզի կայանա քվեարկություն»։ Ազգային ժողովի […]

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց: Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր: Մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե: Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը: Հավելենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային […]

Քաղաքական թոհուբոհը չպետք է ստվերի մանկատան երեխաներին․ «Երևան» քառայակ

Քաղաքական թոհուբոհի ժամանակաշրջանում առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներին չպետք է թողնել ստվերում։ Այս կարգախոսն է որդեգրել «Երևան» քառակը՝ մարդկանց ուշադրությունը ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների խնդիրների վրա ուղղելու նպատակով։ Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ քառյակի բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Քառյակի հիմնադիր Նարեկ Սահակյանի խոսքով՝ շատ կարևոր է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի