27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՌԴ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
 
«ՌԴ-ի դիրքորոշումը այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։
 
Բելառուսի ԱՆ-ից էլ արձագանքել էին՝ հայտարարելով, թե «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ