ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը: Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակի առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, իսկ երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Սեֆիլյանն ընդգծեց՝ իրենք գալիս են արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու: Henaran.am–ի հարցին՝ համամի՞տ են այն տեսակետի հետ, որ «Սասնա ծռերին» ձայն կտան նրանք, ովքեր ծայրահեղականության կողմնակից են, […]
Նախ ուզում եմ նշել, որ երեկվա շինարարությունը միակ շինարարությունը չէ, որ կոնկրետ քանդման աշխատանքներ են եղել, կան շատ շինարարություններ, պարզապես երեկվանը եղել է ձեր ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված տարածքի խնդրին: «Եթե հետաքրքրվեք նաև այլ վարչական շրջաններից, կտեսնեք, […]
Քաղաքական գործիչները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրաժեշտ են տավել աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանին։ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
2019 թվականի բյուջեում որքա՞ն միջոցներ են հատկացվել կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներին՝ ՏՏ ոլորտին, գյուղատնտեսությանը եւ զբոսաշրջությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: «Այս նախագծում որեւէ կերպ չի նկատվում այդ կարեւորումը: Ինչ միջոցներ են նախատեսվել բյուջեում այս […]
«Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ես «Սասնա ծռերի» հետ եմ, քանի որ նրանք ազնիվ են և հայրենասեր: Ինձ համար կարևոր է քաղաքական հարցերը լուծելու հետ կապված նրանց հայտնի հայտարարությունը՝ բռնությունից հրաժարվելու մասին: Հեղափոխությունը լուրջ փոփոխություններ է բերել համակարգ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Գրիգորյանը: Ինչ վերաբերում է կուսակցության ծրագրային […]
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդականը՝ Գեղամ Պետրոսյանը, արձագանքել է վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, մասնավորապես նշելով. «Ժողովուրդ բռնվեք… ժառանգությունից թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ոչ ավել ոչ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները եւ հայտարարել Շարմազանովը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե՝ ոչ։ […]
«Առաջնային հարկ վճարողների թիվն այսօր 350 հազար է, և մեր խնդիրն է՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ նրանց թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի։ Ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ 350 հազար մարդիկ՝ որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի, անվտանգության, ճանապարհների որակի, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդո՞ք բավարար է համարում բյուջեում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին հատկացվող ֆինանսական միջոցները։ «Որքանով ես տեղյակ եմ՝ այս միջոցները պետք է բավարար լինեն, որպեսզի ապահովեն անվտանգության միջավայրը, նյութատեխնիկական ապահովումը, աշխատավարձը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ծախսերը հոգալու է ՀՀ-ն։ Եթե հնարավոր […]
«Ես իրենց տեղը պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետև բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն: Բոլոր արտավոր երևույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել խոսում են դիկտատուրայից։ Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կամ ադեկվատ չեն, իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը կամ խաբում են մարդկանց», – լրագրողների հետ զրույցում ասել է առաջին […]




























