06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ Մարությանի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետի որոշմամբ այսօր Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված տարածքի կառուցապատող Դավիթ Ահարոնյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին»  29.10.2018 թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ հայցադիմումն ընդունել է վարույթ: Դավիթ Ահարոնյանը դատարան ներկայացրած […]

Մենք կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին. Աշոտյան

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները վարչապետի ընտրություն չեն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Ապագա վարչապետի թեկնածուն տեսանելի է, ակնհայտ է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված որևէ մեկ այլ անձ, որի վրա, գուցե, Փաշինյանը փորձի բարդել արդեն ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական սնանկության ամբողջ բեռը, իսկ ինքը փորձի […]

ՀՀԿ թեկնածուներին մեղմ ձևով սպառնում են. Արմեն Աշոտյան

ՀՀԿ ցուցակոււմ չեք տեսնի մարդկանց, ովքեր այս վերջին շաբաթաների ընթացքում, ըստ որոշ լրատվամիջոցների, ՀՀԿ ռեյտնինգային թեկնածուները պետք է լինեին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Երբ բացահայտվի մեր ռեյտինգային ցուցակը, կտեսնեք այնտեղ տարբեր երիտասարդ դեմքեր, կտեսնեք նաև մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնեք մարդկանց, ովքեր վայելում են, ըստ […]

Եկեք «Սասնա ծռերի» կենսագրությունը բաժանենք հերոսականի և խայտառակության /տեսանյութ/

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով  նոյեմբերի 16-ին կմեկնեն Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։ Քաղաքագետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադառնալով «Սասնա ծռերի» արցախյան նախաձեռնությանը՝ նշեց, որ վերահաստատում է նախկինում հայտնած իր այն տեսակետը, որ «Սասնա ծռերը» «երդմնազանց մարդասպաններ են», քանի որ […]

Բելառուսի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար 3 թեկնածու ունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել է, որ  իրենք պատրաստ  են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, և ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։ Վերջինս նաև նշել է, որ ոչ ոք չի ցանկանում ոտնահարել Հայաստանի իրավունքները։ «Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է […]

Սամվել Ֆարմանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին այսօր նա տեղեկացրեց լրագրողներին: Պատգամավորը, սակայն, չբացատրեց, թե ինչու է նման որոշում կայացրել և ասաց, որ մանրամասների մասին կխոսի նոյեմբերի 15-ին: Հանրապետական կուսակցությունը, հիշեցնենք, երեկ ԳՄ, այնուհետև՝ խորհրդի նիստում որոշել էր մասնակցել ընտրություններին: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է […]

Շուկայում առկա իրավիճակը ինչպես-որ նախկինում ներկայում ևս անհանգստացնող է. Դավիթ Պիպոյան /տեսանյութ/

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով սննդի շուկայի մոնիթորինգի ուսումնասիրման համար չհատկացվող միջոցների բացակայությանն ու ռիսկերին ասաց, որ իրենց նպատակը եղել է ոչ թե հատակացվող գումարները պարզապես ծախսելը այլև արդյունավետ մոնիթորինգ իրկանացնելը և սպառողների առողջության հետ կապված խնդիրներն ուսումնասիրելը: «Նախատեսված էր Հանրապետությունում առաջին անգամ իրականացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մոնիթորինգ՝ պտուղ բանջարեղենի ոլորտում, քանի […]

Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ. ՀՀ վարչապետի պատոնակատար

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը […]

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա):  

Ձյունը նստելուն պես կարտոֆիլն ու լոլիկը կթանկանան. Հրաչ Բերբերյան /տեսանյութ/

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը ամփոփելով մթերման սեզոնը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց,  որ բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածությունները այս տարի պակասել են 300 հազար տոննայով:  «Մեկ տարում այսքան նահաջել պատմության մեջ չէր եղել: Սա  պատահական և բնագավառից չհասկացող մարդկանց վատ գործունեության արդյունքն է: 6500  հեկտարից  3200-ը կարտոֆիլի և  1750 հեկտար լոլիկի ցանքատարածության կորուստ է»,-շեշտեց Բերբերյանը:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի