«Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին
«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Կուսակցությունը հայտնում է, որ որոշումը կայացրել է կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո։ ««Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի […]



































