14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարտահրավերներին դիմակայելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք». Շարմազանովը վիրտուալ տիրույթում է /տեսանյութ/

ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչպես խոստացել էր, գրանցվել է Facebook սոցիալական ցանցում։

«Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի և Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման և մանիպուլյացիայի:

Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք», – Facebookյան իր էջում գրել է Շարմազանովը՝ հրապարակելով իր առաջին LIVE-ը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ