16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում ագռավազգիների անկումը հիվանդության հետևանք չէ

Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Այս առնչությամբ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է […]

ԱԱԾ-ն չպետք է լինի վարչապետին կից ծառայություն. Ավետիք Իշխանյան

Իրավական պետություն կառուցելու թիվ մեկ ցուցանիշը կլինի ԱԱԾ գործունեության ցուցանիշի գրանցումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «ԱԱԾ-ն պետք է հրաժարվի խորհրդային միության «ԿԳԲ» միտումից, այլապես մենք կմտածենք, որ ԱԱԾ-ն շարունակելու է որպես գործիք օգտագործվելու այլախոհների և քաղաքական ընդդիմադիրների դեմ», – ասաց Սաքունցն՝ ընդգծելով, որ քանի դեռ այդ գնահատականը չի տրվել ԱԱԾ-ի […]

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարողները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում

Շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դեկտեմբերի 21-ից սկսած բողոքի ակցիաները։ Այսօր արդեն բողոքի ակցիա իրականացնող Էջմիածինցիներին է միացել նաև «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը, բողոքի ակցիա է իրականացվում Երևանում։ Նախորդող օրերին ակցիայի մասնակիցները փակել էին  Երևան-Էջմիածին ավտոճանապարհը։ Քաղաքացիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։  Ակցիայի մասնակիցները հավաքվել էին ՀՀ արդարադատության նախարարության շենքի […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Մոսկվայում նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: 

Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 […]

Հայաստանում կրճատվելու է 5 նախարարություն

Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի համաձայն կկրճատվեն ոչ միայն մշակույթի ու Սփյուռքի, այլ նաև՝ Սպորտի ու երիտասարդության, ինչպես նաև գյուղատնտեսության և Էներգետիկայի նախարարությունները, տեղեկացնում է Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ փոխնախախագահ Արփինե Հովհաննիսյանը և հավելում. «Ինչպեսև ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է […]

Անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի. Լիլիթ Մակունց

Անկախ նրանից, որ մշակույթի ոլորտում է նախարարությունը, նախարարի պաշտոնը քաղաքական է, և կարևոր էր այդ փորձը ձեռք բերելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ով այսուհետ զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խոսելով քննադատությունների մասին, որ ինքը մշակույթի ոլորտի ներկայացուցիչ չի եղել՝ նշանակվելով նախարար՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ սովորաբար […]

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր. Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` ռուսերենով գրված գրքին, որտեղ Քոչարյանը նկարագրել է Հոկտեմբերի 27-ը. «Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ […]

ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ. Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներ նա արդեն իսկ այցելել է, Փաշինյանն ասաց. «Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք […]

Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, բոլոր փաստաթղթերը պատրաստ են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։ «Իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի