05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն չպետք է լինի վարչապետին կից ծառայություն. Ավետիք Իշխանյան

Իրավական պետություն կառուցելու թիվ մեկ ցուցանիշը կլինի ԱԱԾ գործունեության ցուցանիշի գրանցումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«ԱԱԾ-ն պետք է հրաժարվի խորհրդային միության «ԿԳԲ» միտումից, այլապես մենք կմտածենք, որ ԱԱԾ-ն շարունակելու է որպես գործիք օգտագործվելու այլախոհների և քաղաքական ընդդիմադիրների դեմ», – ասաց Սաքունցն՝ ընդգծելով, որ քանի դեռ այդ գնահատականը չի տրվել ԱԱԾ-ի նման ընկալումն ունի իրավական ուժ:

Նա նկատեց, որ նախկին իշխանությունների ժամանակ քաղաքական ակտիվիստներին վերբովկա անելու գործընթացներ կային, ինչն այսօրվա գործելաոճում ևս չի փոխվել: Բացի այդ, իրավապաշտպանը կարևորեց ԱԱԾ կառույցի բաց լինելը՝ նկատելով.

«Պաշտպանության նախարարությունն ավելի բաց է, քան Ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն մի կառույց է, որի մասին ընդհանրապես փսփսոցով կարելի է  խոսել»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ շեշտեց՝ Փաշինյանը պնդում է, որ  քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն, հետևաբար ԱԱԾ-ն չպետք է լինի վարչապետին կից ծառայություն:

«ԱԱԾ-ն նախ պետք է վարչապետին կից ծառայությունից վերածվի առանձին նախարարության կամ վարչության, որ լինի պառլամենտական վերահսկողության տակ», – ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ