25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի. Լիլիթ Մակունց

Անկախ նրանից, որ մշակույթի ոլորտում է նախարարությունը, նախարարի պաշտոնը քաղաքական է, և կարևոր էր այդ փորձը ձեռք բերելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ով այսուհետ զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը:

Խոսելով քննադատությունների մասին, որ ինքը մշակույթի ոլորտի ներկայացուցիչ չի եղել՝ նշանակվելով նախարար՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ սովորաբար միջազգային պրակտիկայում այդպես է: «7 ամիսների ընթացքում համոզվեցի, որ անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի»,-նշեց նա՝ իր այս տեսակետը բացատրելով նրանով, որ օրինակ՝ եթե ինչ-որ մեկը կոնկրետ որևէ արվեստի ներկայացուցիչ է, ապա այստեղ կարող են լինել յուրայիններ, ոչ յուրայիններ, բացի այդ, տվյալ անձը ֆիքսվում է մի կոնկրետ ոլորտի վրա, իսկ նախարարի հիմնական գործառույթը կառավարչի գործառույթն է:

Անդրադառնալով Համազգային թատրոնում վերջին զարգացումների՝ Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ բարեբախտաբար, այստեղ կոնֆլիկտները լուծվել են, ընտրվել է տնօրեն, ով աշխատում է:

Հարցին՝ չի՞ վախեցնում մշակույթի ոլորտից քաղաքականություն անցումը, նա արձագանքեց, որ պետական կառույցում աշխատելու պարագայում, եթե ցանկանում ես շարունակել քաղաքական գործունեությունը, դա էլ պետք է դիտարկել: «Գտնում եմ, որ այն քաղաքացիական փորձառությունը, որը ձեռք եմ բերել տարիների ընթացքում դեռևս 2003 թ-ից, կարող եմ կիրառել այստեղ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, նա նշեց,որ այն որոշումները, որ ընդունել են, միասնական են լինելու, սակայն լինելու են քննարկումներ, նույնիսկ՝ բուռն, ոչ մի ավտորիտար որոշում չի կայացվելու:

Նա հայտնեց, որ խմբակցությունը երեկ առաջին քննարկումն է անցկացրել, քննարկել ապագա անելիքները:

Հարցին, թե ինչու է հենց իրեն առաջարկվել ղեկավարել խմբակցությունը, նա պատասխանեց. «Խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածուները մի քանիսն են եղել, և վարչությունը ինչպես մյուսների հարցում, ինչ-որ առաջնահերթություններից ելնելով, որոշել է, որ ինձ են առաջադրում, թե ինչու հենց ինձ, ճիշտ կլինի այդ հարցը հենց վարչությանը ուղղել: Ես չգիտեմ՝ իրենք ինչ սկզբունքով են առաջնորդվել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ