16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը շտապել է կիսվել լավ լուրերով

«Այսօր նախաամանորյա հանդիպում ունեցա գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Լավ լուրեր ստացա կառուցվող գործարանների, ներդրումային ծրագրերի մասին: Ի կատար՝ 2019-ին:)»,- Facebook-ի իր հանրագրում շտապել է կիսվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատարի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին […]

Իլհամ Ալիեւն անդրադարձել է Սերժ Սարգսյանի իշխանությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե  «Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում դեր են ունեցել Ադրբեջանի ռազմական հաղթանակները»: «Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում կարևոր դեր են ունեցել նաև մեր ռազմական հաղթանակները: Մենք մեծացնում ենք մեր ուժը: Հատկապես ապրիլյան մարտերի և դրան հաջորդած գործողությունների ընթացքում իրենց բանակի մասին Հայաստանի նախկին ղեկավարության միֆը հօդս ցնդեց: Մեր զինվորականները […]

Նորերը քայլում են մեր բոլոր սրբությունների վրայով

Տարին ավարտվեց: Ինչպես կասեր հայտնի դասականը` կատարվեց ապուշիս երազանքը: Տարիներ շարունակ շրջող միֆը, դրա բարձրաձայնումը, որ արժանանում էր «դավադրության տեսություն» որակմանը, դարձավ ռեալություն: Հայաստանը եղավ գունավոր հեղափոխությունների հաջորդ հագրվանն ու երկիրը` օրերի ընթացքում, բլից-կրիգ ռեժիմով: ՈՒ փառք բարձրյալին` առանց արյան: Չնայած թվում էր, թե Ռուսաստանի հետ այսքան ու այսպիսի կապերով շաղկապված փոքրիկ երկրում դա ոչ […]

Ուղիղ եթերում ծեծել են իրար /տեսանյութ/

NewsOne հեռուստաալիքով հեռարձակվող «Ուկրաինական քաղաքականության էպիկենտրոն» հաղորդաշարի ուղիղ եթերում կռվի են բռնվել պատգամավոր Իգոր Մոսիյչուկն ու քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն,այն բանից հետո,երբ Մոսիյչուկը Սեմչենկոյին մեղադրել է Կրեմլի օգտին աշխատելու համար և նրան ռուսական քարոզիչ անվանել: «Հաստատում եմ ողջ երկրի առջև, որ Սեմչենկոն Կրեմլի քարոզիչ է»,- ասել է Մոսիյչուկը: Իր հերթին, Սեմչենկոն Մոսիյչուկին հոգեկան հիվանդ է անվանել […]

Փաշինյանը չի համոզվում

Մենք բողոքի ակցիա չենք անում, չենք ուզում ամենը քաղաքականացնել, եկել ենք ժողովրդի ընդունած իշխանությանը մեր հորդորը հասցնել, կառավարության շենքի դիմաց հայտարարեց սփյուռքահայերից մեկը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ փոխանցելով, որում սյուռքահայերը բողոքում են նախարարության լուծարման դեմ: Սփյուռքի նախարարության հայրենդարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը խիստ բացասական է վերաբերվում նախարարության լուծարմանը՝ ընդգծելով, որ […]

Մանվել Գրիգորյանի տան դռանը հերթեր են. Հրապարակ

Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գեւորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, […]

Մե՛նք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ով ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել: Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ: 2017-ի ընտրությունները նույնպես […]

Ճոխ խրախճանքներ մի քանի միլիոն դոլարանոց սրահներում`«զրո կոռուպցիա» նշանաբանով. Ժամանակ

Արդեն մի քանի օր է՝ սկսվել են ՊԵԿ էլիտար ստորաբաժանումների բանկետ-խրախճանքները: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ռեստորանային համալիրներ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ ստորաբաժանումների կոլեկտիվներին: Եթե ռեստորանային համալիրի սեփականատերը յուրային է, հաշիվը փակում է ՊԵԿ-ը, իսկ օտարները ստիպված են լինում հաճախորդներին սպասարկել սեփական գրպանից: Օրինակ՝ Արաբկիրի հարկային տեսչությունը այս տարի եւս «վշտացնելու» է […]

Գազը կթանկանա՞. ո՞րը կլինի Պուտինի մեսիջը.168 Ժամ

Հայ-ռուսական քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաեւ տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, եւ այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի՞ գնի նվազում, թե՞ ընդհակառակը: Ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաեւ խնդիրներ,  որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ: Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի […]

Ստացել են «սև թուղթը». Հրապարակ

Դեկտեմբերի 20-ին նախա­րարություններին է ուղարկ­վել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»: Կառավա­րությունը հանձնարարել է նախա­րարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել: Ըստ նախագծի՝ որոշ գերատեսչություններ կմիավոր­վեն, կկրճատվեն, կբաժանվեն: Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն: Իսկ տրանսպորտը կմիավորվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի