16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել ծրագրային այն մոտեցումը, որը երկիրն առաջ պետք է տաներ. Բագրատ Ասատրյան

2018թ. տնտեսական ցուցանիշները սպասվածի շրջանակներում էին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.70%-ով: Համաձայն ԱՎԾ տվյալների՝ արտահանման ծավալն աճել է 9,8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24,2%-ով: […]

Կոչ ենք անում մտավորականությանն իրենց դիրքորոշումը ներկայացնել որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիովին պաշտպանում է մշակույթի նախարարության աշխատակիցների՝ նախարարությունը չլուծարելու պահանջը: Հակառակը, այն պետք է դարձնել առավել արդյունավետ՝ ներկայացնելով համապարփակ հայեցակարգ՝ հայ ժողովրդի դարավոր մշակույթը և, հատկապես, ժամանակակից արվեստը և հոգևոր հարստությունը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար: Մեր ազգի անգնահատելի հարստությունը մտավոր սեփականությունն է, որի հիմնարար մասն են կազմում մշակույթի արժեքները: Գտնում ենք, որ […]

Սփյուռքը տեղյակ չէ, որ մեզ որոշել են փակել. Սփյուռքի նախարարության աշխատակիցներ

Քիչ առաջ Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց նամակը փոխանցեցին վարչապետին ու հեռացան. Սփյուռքի նախարարության աշխատակիցները սպասում են, որ իրենց նամակը ևս կարողանան փոխանցել վարչապետին։ Նրանց առաջարկվեց, որ իրենք նամակը տանեն-հանձնեն Կառավարության համապատասխան բաժնին, ինչը մերժվեց։ Ի վերջո, Սփյուռքի նախարարության աշխատակիցների նամակը վերցրեց Կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանը։ Այն հանձնելիս Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին […]

Այսօրվա ղեկավարները զբաղված են «թայֆաբազությամբ». ՍԱՊԾ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքում են /տեսանյութ/

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի 14 աշխատակից` 4 տարածքային ծառայության ղեկավար և 10 աշխատակից, օպտիմալացման անվան տակ տնօրինության կողմից անօրինական հիմքով աշխատանքից ազատվել են. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին մարզային ծառայությունների ղեկավարները: Ըստ նրանց՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանից նոյեմբերի 5-ից ազատման հրաման են ստացել, որի տակ չեն ստորագրել և չեն էլ […]

Եկել է պահը, երբ մենք լռել այլևս անզոր ենք. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետին Հարգելի´ պարոն Փաշինյան, Ձեզ են դիմում երկրից ու պետությունից վիրավորված փրկարար ծառայողներ: Մարդիկ, ովքեր տարվա մեջ 365 և շաբաթը 7 օր, իսկ օրը 24 ժամ անձնուրաց ծառայում են ի շահ Հայաստանի ու նրա քաղաքացու: Մարդիկ, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգում այլ մարդկանց կյանքն ու առողջությունը, գույքն ու սեփականությունը փրկելու […]

Փաշինյանը СУГУБО այս մարդկանց վարչապետն է. իրավապահներին

Այս գրառումը ուղղված է բացառապես իրավապահ համակարգի աշխատակից տղերքին։ Լուսանկարում քաղաքացիներ Մ. Ա., Գ.Ս., Ա.Մ. սելֆի են անում ՀՀ վարչապետի հետ։ Առաջին հայացքից սովորական նկար է, սակայն այս լուսանկարը խորհրդանշում է մեր պետության այսօրվա վիճակը։   Լուսանկարում բոլորը՝ բացի վարչապետից դատապարտված են ավազակային հարձակման հոդվածով (ռազբոյ), դուրս են եկել համաներումով և օրեր անց՝ դեկտեմբերի 1-ին […]

Իմացե՛ք՝ Մշակույթի նախարարությունը միշտ դեմ է եղել ցանկացած հուշարձանի ոչնչացմանը. Նախարարության աշխատակիցները՝ կառավարությանը

Մշակույթի նախարարության աշխատակիցները  բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ: Նրանք դժգոհ էին կառավարության որոշումից, որով նախատեսվում է լուծարել Մշակույթի նախարարությունը: Նրանք նշում էին՝ որոշում  կայացնելիս, ցավոք, աշխատակազմի և համապատասխան մասնագետների կարծիքը ոչ ոք չի հարցրել, ավելին՝ դեկտեմբերի 20-ին են աշխատակիցներն իմացել այս մասին: «Էլեկտրոնային համակարգով կառավարությունից եկել է որոշման նախագիծ, համաձայն որի՝  հունվարի 1-ից Մշակույթի […]

Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի անձնական բյուջեի՞ն է մուծվում. Hayeli.am

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում մի շարք ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրապարակված ցանկի համեմատ, թեպետ ամենաուշագրավը այն , որ կարծես ոչինչ չի փոխվել գործարա Սամվել Ալեքսանյանի կյանքում: Պարոն Լֆիկի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ»-ը կարծես մնայուն արժեք է բոլոր ժամանակներում, բոլոր եղանակնեին, բոլոր […]

Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է. ստվերը ավելացել է. Բագրատյան

Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, գրել . «ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։ Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի […]

Ինչո՞ւ է Փաշինյանը կանգ առել Մակունցի վրա. Հրապարակ

Թեև երեկ հաստատվեց, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական ֆրակցի­այի ղեկավարի պաշտոնում կներկայացվի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, ինչպեսև օրեր առաջ գրել էինք մենք, սակայն իրական ղեկավարումը կստանձնի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որին թիմում «ընդունում» են գրեթե բոլորը, քանի որ «նա կարո­ղանում է հարաբերություններ հաստատել ու պահել գրեթե բոլորի հետ»:  Իսկ Մակունցի նշանակումը հիմնավորվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի