16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքը այլեւս Նիկոլին պետք չէ, Սփյուռքը կարող է հեռանալ. Իրավունք

Հայտնի դարձավ, որ Սփյուռքի նախարարությունն այլեւս չի լինելու: Ինչպես ասել է Նիկոլը` այդ գործառույթները անելու են այլ կառույցներ: Հավանաբար, Սփյուռքով «ձեռի հետ» կզբաղվի ԱԳՆ-ն, սակայն եթե անդրադառնանք նոր Հայաստանի ԱԳՆ-ի 7 ամիսների աշխատանքի, մեղմ ասած, տխուր հետեւանքներին, ապա պարզ է, որ Սփյուռքով առանձնապես զբաղվող չի լինի: Ավելին, կարծես թե զբաղվելու ձեւը իմացողներ էլ չեն մնացել […]

Առանձնանում էր էլիտան` իր պահվածքով. նրանք վերեւից էին նայում բոլորիս. Հրապարակ

Նախորդ օրը «Մարիոթում» տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության անդրանիկ հավաքը մասնակիցների վրա թողել է մանկապարտեզի հանդեսի տպավորություն, երբ երեխաները՝ ուշիմ նստած, լսում են, թե ինչ են ասում դաստիարակները: «Չնայած հավաքն ավելի մոտ էր ծանոթության երեկոյի, շատ խայտաբղետ մասսա էր, քչերն էին միմյանց ճանաչում, կար մասսա, որն արդեն իրեն պատգամավորի տեղ էր դնում, այդ «պախոդկայով» էր […]

Վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝՝ դեկտեմբերի 27-ին. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին: Իսկ մինչ այդ` երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում… Հայաստանը […]

Զգուշացեք անգրագիտություն է, կատարյալ շիլափլավ. Հայոց աշխարհ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների շնորհիվ մենք ստացել ենք մի խորհրդարան, որը հիրավի «ունիկալ» է Հայաստանի անկախության ողջ ժամանակամիջոցի համար։ Այն ոչ միայն չի համապատասխանում որեւէ երկրի օրենսդիր իշխանությանը ներկայացվող նվազագույն չափորոշիչներին, այլեւ դրանց հաղորդում է աղավաղված, անգամ ծաղրանկարային տեսք։    Օրենսդիր իշխանության համար պարտադիր օրինաստեղծ ու վերահսկողական գործառույթների իրականացման, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում խորհրդարանական դիվանագիտության […]

Մարիա Զախարովայի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է, որի հետ հարաբերությունները միջկառավարական բնույթ են կրում։ Ըստ նրա, երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների, որևէ պայմանագրի […]

Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որևէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձևավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ:Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ավարտվեցին արտահերթ […]

Բարով մաշեք

Հիշո՞ւմ եք արայիկհարությունյաններն ի՜նչ ակտիվությամբ էին բողոքում բուհերի քաղաքակացված լինելուց, ի՜նչ դժգոհ էին բուհերի խորհուրդներում իշխանության ներկայացուցիչների առկայությամբ: Էսօր Ժողի ռեկտոր ա նշանավել «ԻՄ քայլ»-ի ցուցակի 22-րդ համարը հանդիսացող Ռուբեն Հայրապետյանը: Սա էն ամեննա ինչ պետք ա իմանալ նախկին ընդդիմադիրների արժեհամակարգի ու սկզբունքայնության մասին, բարով մաշեք: Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց, Ռուբեն Հայրապետյանը […]

Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, […]

Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սէֆիլյանը: «Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի