05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ինչո՞ւ է Փաշինյանը կանգ առել Մակունցի վրա. Հրապարակ

Թեև երեկ հաստատվեց, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական ֆրակցի­այի ղեկավարի պաշտոնում կներկայացվի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, ինչպեսև օրեր առաջ գրել էինք մենք, սակայն իրական ղեկավարումը կստանձնի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որին թիմում «ընդունում» են գրեթե բոլորը, քանի որ «նա կարո­ղանում է հարաբերություններ հաստատել ու պահել գրեթե բոլորի հետ»: 

Իսկ Մակունցի նշանակումը հիմնավորվում է վարչապետի ընտանիքի հետ ունեցած մտերմությամբ: Այն­պես են արել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչու­հին ծանր չտանի և չնեղվի շարքային պատգամավորի կարգավիճակից: Խմբակցության ղեկավարի պաշտոնում նա կունենա բավականին ծանրակշիռ կարգավիճակ՝ ծառայողական մեքենա, լավ աշխատասենյակ, բարձր աշ­խատավարձ և այլն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ