15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ տարի անց արձանագրենք, որ ես ճիշտ էի, իսկ ինձ քննադատողները՝ սխալ». էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է մեկ տարի առաջ իր եւ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը, մասնավորապես նշելով. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 30-ին, Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ նրա փաստարկները համոզիչ չեն և նա ինձ չհամոզեց: Ավելին՝ կանխատեսել եմ, որ հնարավոր է՝ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի խոսքերը 180 աստիճանով կտարբերվեն վարչապետ […]

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը /Տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]

Աբսուրդ: Ո՞ւր է բյուջեի 900 միլիոն դոլարը. 168 Ժամ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։ Հիշեցնենք, որ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։ […]

Իշխանությունն ուզում է Ծառուկյանից խլել «Արարատցեմենտը». Իրատես

«Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։ Կարելի է ասել, որ սա այս ընթացքում միակ «տնտեսական փոփոխությունն» էր, որ ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն մեծ բախումների առիթ տվեց, գործը հասավ անգամ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, սակայն դրանից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները «Արարատցեմենտ» ընկերության եւ տնտեսական հարցերի […]

Պատրաստվում են Փաշինյանին անվստահություն հայտնել. Հրապարակ

«Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ թերթի աղբյուրը: Ինչո՞ւ դեկտեմբերին եւ ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետեւ վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստաձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ […]

Փաշինյանի պատգամավորը՝ «ֆիկտիվ» ՀՀԿ-ական. Հրապարակ

Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գևորգ Պապոյանին։ «Ոչ, ես չեմ եղել ՀՀԿ ներկայացուցիչ, ունեցել եմ ընկերներ` դեռևս 12 տարի առաջ, որոնց հետ գնացել ենք Արագած սար և նկարվել ենք, և նկարը շրջանառվում է։ Իսկ ինչ վերաբերում է երիտթևի անդամ լինելուն, ապա ես՝ իմ թանկագին ընկերոջ […]

Միհրան Պողոսյանին «գցել» են յուրայինները. Իրատես

Դատական ակտերի հարկադիր կատարողական ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ, որն օրերս է ձերբակալվել Ռուսաստանում, քրեական գործ հարուցելու հարցում, պարզվում է, «դերակատարում են» ունեցել նաեւ նրա նախկին գործընկերներն ու քաղաքական թիմի անդամները: Թերթի զրուցակիցն ասաց, որ նախկին որոշ պաշտոնյաներ, որ, ինչ-որ առումով, կարող էին դեպքերի զարգացմանն այլ ընթացք տալ, «հանգիստ նստել են տեղները». «Պողոսյանին կարող էին […]

Նիկոլա-վանեցյանական թեւը հեռահար նպատակներ ունի. «զոհաբերություններ» կլինեն. Իրատես

Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի: Ընդ որում, Դավիթ Սանասարյանի դե ֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են […]

Անցումային արդարադատության գաղափարը գնդակահարվել է․ Ստեփան Դանիելյան

Անցումային արդարադատության թեման փակվեց, երբ Պետական վերահսկողության ծառայության ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարվեց պարզաբանել իր ունեցվածքի օրինականության աղբյուրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է․  «Անցումային արդարադատության գաղափարը գնդակահարվել է, թեման արդեն կարող ենք փակել։ Անցումային արդարադատության գաղափարի իմաստը, եթե կարճ ներկայացնենք, այն էր, որ իշխանության և բիզնեսի սերտաճման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի