15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ «Վերջերս Բրյուսելում լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք […]

Գլխավոր դատախազությունից հիշեցնում են Դավիթ Սանասարյանի փաստաբանին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊՎԾ պետ Դավիթ (լիազորություններն առժամանակ դադարեցված են) Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի՝ գլխավոր դատախազի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ «Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է […]

Հանրապետականից մանրամասներ են ներկայացրել, թե ինչու է հեռացվել «Իմ Քայլի» նախկին ՀՀԿ-ական պատգամավորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խնբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվել է 2005 թվականին եւ կուսակցությունից հեռացվել է 2018 թվականին։ «ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին հեռացվել է կուսակցությունից՝ կուսակցական աշխատանքներին չմասնակցելու եւ կուսակցության կարգապահությունը խախտելու համար»,–հայտնեցին ՀՀԿ–ից։ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպությունից մանրամասնեցին, որ կուսակցության կարգապահությունը խախտելու տակ նկատի է […]

Սեւերի ու սպիտակների բաժանման տականքային գաղափարի հեղինակ Հայկ Մարությանին հիշեցնենք, որ ինքը Հյուսիսային Պողոտայում է ապրում

Սանիտեկի նոր աղբարկղների թեմայով հարուստների ու աղքատների նոր բաժանում մտցնող, սևերի ու սպիտակների բաժանման տականքային գաղափարի էդ հեղինակ Հայկ Մարությանին հիշեցնենք, որ ինքը Հյուսիսային Պողոտայում է ապրում ու ևս մի 5-6 տուն էլ, ասում են, որ Պրահայում ունի:Հ.Գ. Օդում կախված խոսակցությունների համաձայն էլ, երբ մեր Գռնոն դեռ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակԾիվիստ էր, օրավարձով վատ […]

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին Ապրիլյան պատերազմից հետո /տեսանյութ/

2016թ. ապրիլ, Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո:  Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպում Երևանում: Անկաշկանդ զրույց իրական դաշնակիցների միջև: Այսօր քայլողները շատ են շահարկում ինքնիշխան բառը: Տեսեք՝ ինչպես պետք է պետական ու ազգային շահը ներկայացնել դաշնակցին: Ֆեյսբուքյան հանրագրում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շրջանառվում է մինչեւ 10 անգամ գույքահարկը թանկացնելու հարցը

Տնտեսական հեղափոխության մասին. Շատ չխորանալով «հեղափոխություն» բառի անհամադրելիությանը տնտեսության հետ, քանզի շատերն են արդեն դրա մասին խոսացել, ցանկանում եմ կենտրոնանալ մեզ սպասվող փոփոխությունների վրա։ Գաղտնիք չէ, որ մոտակա ժամանակահատվածում կընդունվի հարկային փոփոխությունների փաթեթը։ Միաժամանակ հրապարակ է նետվել նաև գույքահարկի շեշտակի բարձրացման հարցը։ Շրջանառվում է մինչև 10 անգամ այդ հարկը բարձրացնելու հարցը։ Ոչ վաղ անցյալում ականատեսն […]

Ցեղասպանության քաղաքականություն հայերի նկատմամբ. լրանում է «Օղակ» գործողության 28-րդ տարին

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, տեղաբնիկ հայ բնակչությունից բնակավայրերն ազատելու նպատակով 1991 թվականին կազմակերպված «Օղակ» («Кольцо») գործողությունը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մաս էր կազմում:   Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանում վաղուց էին պլանավորել հայկական բնակավայրերի հայաթափումը, թալանը: «Այդ ամենն իրենց մոտ հստակ ծրագրված էր պետության ամենաբարձր մակարդակով: Հենց […]

Նիկոլ Փաշինյանը՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափերով» մնաց օդում /տեսանյութ/

«Որպես այդպիսին արագաչափերի բիզնես հասկացություն գոյություն չի կարող ունենալ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգիարյանը՝ հավելելով, թե ՃՈ-ի կողմից այսօր օգտագործվող գույքը հանդիսանում է պետության սեփականությունը. «Այլ բան է, որ ճանապարհներին տեղադրված արագաչափերը և Երևանում տեղադրված տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման: Սակայն ճիշտ չէ ասել, որ դա արագաչափերի բիզնես է: Ինչ վերաբերում է […]

Թանկարժեք կահույքը հետ են տարել կառավարական «դաչաներից»

Երեկ հայտնել էինք, որ «Հպարտ քաղաքացու տոնի» օրը կառավարական դաչաներ բավականին թանկարժեք կահույք էին տարել Bogart կահույքի սրահից: Կից տեղադրել էինք վերոգրյալի մասին հավաստող լուսանկարներ և կատարել էինք համապատասխան հարցումներ թե’ կառավարությանը, թե’ կահույքի սրահին (ի դեպ Bogart-ում շատ խուսափողական պահվածք են դրսևորել, որը մեր ուշադրության կենտրոնում է լինելու այսուհետ): Արդեն այսօր (մոտ 25 րոպե […]

«Պարոն Փաշինյան, հիմա ճիշտ կլինի ասել՝ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց». Արմեն Աշոտյան /տեսանյութ/

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ կայացավ մեր հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում իմ տված հարցերի սպառիչ և համոզիչ պատասխաններ Հայաստան – Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին այդպես էլ չեն հնչել ոչ իմ, ոչ էլ ժողովրդի համար: Նորից կրկնում եմ, որ պարոն Փաշինյան, հիմա ճիշտ կլինի ասել՝ Սերժը ճիշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի