Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ. ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական […]



































