Մարությանը շատ է գոռոզացել, աշխատակիցների հետ «լեզվակռիվ» է սկսում, ինչին կարող է հետեւել պաշտոնանկությունը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:
Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է գոռոզացել, նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը:
Այս կապակցությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, որոնք չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում