15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Կոտայքի մարզպետն ընդդեմ Սասուն Միքայելյանի՞. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ Գուլյանը ՔՊ-ի, այսինքն՝ իշխանության թեկնածուն է:

Բայց հետաքրքիրն այն է, որ ԵԿՄ նախագահ եւ ՔՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մտադիր է պաշտպանել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: Սա հետաքրքիր մարտավարություն է, քանի որ թեկնածուներից ով էլ հաղթի, կստացվի որ ՔՊ-ն է հաղթել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ