28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ դուք ուժեղ եք, դուք կարող եք. ՀՀ վարչապետ

Հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես-համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների մասին»,- ասաց նա։

Վարչապետն ասաց, թե Հայաստանն այսօր աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից է։

«Այս քաղաքական, այս փիլիոսփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է ու պիտի դարձնի աշխարհի առաջատար տնտեսական երկրներցի մեկը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մարդիկ շարունակում են ունենալ երբեմն համաձայնեցումների, «դաբռոների» կարիք։

«Տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 ու ավելի տոկոսը ուզում է անձնամբ հանդիպել ու համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի հետ»,- ասաց նա։

Վարչապետն նշեց, որ Հայաստանում կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ իրենց ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի  քիչ ունենան կառավարության կարիքը։

«Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ՝ մարդկանց չխանգարելն է, մարդկանց քաջալերելն է։ Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ դուք ուժեղ եք, դուք կարող եք»,- նշեց ՀՀ վարչապետը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ