01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը շատ ճշգրիտ քայլ է. Էմին Երիցյան

Երեւանի քաղաքապետ Մարությանի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը շատ կարեւոր ու ճշգրիտ քայլ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հուսով եմ, որոշ ժամանակ անց այն ավելի կհամապատասխանեցվի մարդկանց իրենց աշխատանքին համապատասխան վարձատրվելու կարիքին։

Քայլը ոչ միայն հակակոռուպցիոն համատեքստ ունի, այլեւ քաղաքապետարանում աշխատանքը կդարձնի հրապուրիչ մասնագետների համար, մարդկանց աշխատանքը մոտիվացված։

Տեղական իշխանությունները պետք է լինեն ավելի դինամիկ, մրցունակ պետական մարմինների ու մասնավոր հատվածի նկատմամբ՝ մեծացնելով տեղական ինքնակառավարման արդյունավետությունն ու հեղինակությունը հանրության շրջանում։

Մեր համայնքապետերի գերակշիռ մասը կոմպլեքսավորվում է կառավարության կամ քննադատողների կարծիքից՝ իրենց աշխատավարձերը սահմանելով ցածր, որի արդյունքում հաջորդաբար ցածր աշխատավարձեր են սահմանվում նաեւ աշխատակազմի համար։

Տեղական իշխանություններն առաջին հերթին վարչական մարմիններ են, եւ ոչ մի արտառոց բան չկա, երբ համայնքի բյուջեի զգալի մասը վարչական ծախսերին է ուղղված։

Կեցցե Մարությանը, ով կարծրատիպեր է կոտրում»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Երեւանի ավագանին քննարկելու է քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում քաղաքապետի աշխատավարձը կտրուկ բարձրացնելու հարցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ