26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը մեր մարզի տնտեսության առանցքային ոլորտներից են, սակայն կա մեծ զբոսաշրջային ներուժ ևս. Արարատի մարզպետ

Մարզերում գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում, և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է։ Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին իր ելույթում նման տեսակետ հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ նման միջոցառումները հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին` հաստատելով գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: Սարգսյանը շեշտեց՝ նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում կառավարության կողմից որդեգրված տնտեսական հեղափոխության իրականացման գործընթացին։

«Համոզված եմ, որ սույն համաժողովը կնպաստի Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է մարզում առկա հսկայական ներուժը: Այսպիսի նախաձեռնությունները հարթակ են հանդիսանում գործարարների և ներդրողների միջև արդյունավետ համագործակցության համար։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և առանցքային ոլորտներից են, սակայն մարզն ունի մեծ զբոսաշրջային և տնտեսության այլ ուղղությունների ներուժ ևս»,- շարունակեց նա։

Մարզպետը նշեց, որ աղքատության նվազեցման, կենսամակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է հողային ռեսուրսներն օգտագործել նպատակային, ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել  բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները։ Սարգսյանը կարևորում է արտադրության արդյունավետության բարձրացումը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնման, հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնիկայի ու գյուղ գործիքների արդիականացման և քանակի  ավելացման շնորհիվ։

«Լուծել  իրացման խնդիրները, մեծացնել արտահանման ծավալները, կրճատել ոռոգման  համակարգում էներգակիրների  ծախսերը, համայնքներում հնարավորինս իրականացնել ոռոգման ջրի արդյունավետ կառավարում և լուծել ոլորտում առկա խնդիրները, մեծացնել կերի, կենդանիների մթերատվության ծավալները, ստեղծել անասնապահական մթերքների  փոքր  վերամշակող  արտադրական  կարողություններ»,- շարունակեց Գարիկ Սարգսյանը:  

Վերջինիս խոսքով՝ 2019-2020թթ. ընթացքում նախատեսվում է տարեկան մինչև 70 հա նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում։ Ըստ նրա՝ Արարատի մարզում տարեցտարի ավելանում է սառնարանային տնտեսությունների թիվը, զարգանում է չրագործությունը, քայլեր են կատարվում օրգանիկ չրերի արտադրման համար՝ արտահանման նպատակով:

«Գյուղատնտեսության բնագավառում հիմնականում օգտագործվում է մաշված գյուղտեխնիկա։ Ոլորտին շունչ տալու համար շարունակվում է 2018թ-ին սկսված «Հայաստանի հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցություն» ծրագիրը: 2018թ-ին մարզ է ներկրվել 19 միավոր գյուղտեխնիկա, որից 6-ը՝ տրակտոր: 2019 թ․-ին մարզ կներկրվի ևս 20 միավոր գյուղատնտեսական տեխնիկա»,-ներկայացրեց մարզպետը:

Գարիկ Սարգսյանը նկատեց, որ Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է։ Նա շեշտեց, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ ներկայումս Արարատի մարզն ընդգրկող քաղաքներում, շրջաններում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ