29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը՝ դժգոհությունների պատճառ Վրաստանի հայ համայնքում

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 49 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 25-ը՝ չեզոք։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չեն գրվել։ Լրատվականները հիշեցնում են, որ […]

«Մեկ ինքնիշխանությունից եք խոսում, մեկ թմբկահարում, որ «3 ժամանոց հանդիպում եք ունեցել» ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիտեցի Վլադիմիր Կարապետյանի երեկվա հարցազրույցը: Փոքր ժամանակ նայած ամերիկյան ֆիլմերից բոլորս հիշում ենք “Вы имеете право хранить молчание. Все, что Вы скажите может быть использовано против Вас в суде” նախադասությունը: Տղերք, մի խոսեք էլի` մի ավելացրեք առանց այդ էլ բազմահատոր ապագա քրեական գործի էջերը: Իսկ […]

Էրեբունի-Երեւանի տոնը կարգին թանկ կնստի՝ կրկնակի ու եռակի ծախսերով

Այս տարի Էրեբունի-Երեւան տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, որի համար քաղաքապետարանն այս տարի նախատեսել է 150 միլիոն դրամ: Իսկ ահա իշխանափոխությունից առաջ 2017 թվականին, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք Էրեբունի-Երևան 2799-ամյակի տոնակատարությունների համար նախատեսված գումարը եղել էր՝ 80 միլիոն դրամ։ Այս առիթիվ կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ վարչություն, որտեղից բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանի խոսքով այդ 150 միլիոն դրամը  ընդամենը նախահաշվարկ […]

Базарная баба. կանայք տղամարդ դարձան, տղամարդիկ՝ կնիկ

Базарная баба․ սրա հայերեն տարբերակը չկա ափսոս։ Այո՛, ափսոս, քանզի այսօր շատ օգտագործվող բառ է ու շատ օգտագործվում է իշխանության ներկայացուցիչների մասին։ Քոչարյան Անդրանիկը եթե մի քիչ ամոթ ունենար, նախ հետ չէր վերադառնա քաղաքականություն, իսկ եթե վերադարձել է, պիտի սուս-փուս նստի։ Լսի՛ր, հակատղամարդկային երևույթ, կանանց բամբասելու փոխարեն ավելի լավ կլինի Գյումրուց գողացածներդ վերադարձնես։ Քեզ ի՞նչ […]

ՍԴ նախագահի փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրական նոր հանրաքվեի համար, որով կորոշվի Արցախի հետագա ճակատագիրը. քաղաքագետ

Աժ-ում քվեարկության է դրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օրինագիծը: Սա շատ վտանգավոր նախագիծ է, որը ոչ մի կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ, այլ ՀՀ-ում իսպառ վերացվում է դատական իշխանությունը: Նախագծին կողմ քվեարկողները պատմության մեջ հիշվելու են որպես պետական դավաճաններ: Հ.Գ. ՍԴ նախագահի փոփոխությամբ, իրականում, Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրական նոր հանրաքվեի […]

Ֆելիքս Ցոլակյանը փոշմանե՞լ է, որ երաշխավորել է Արթուր Վանեցյանին

«Այո, ես եմ երաշխավորել,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ,  2018թ.-ի հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի թիմի շարքերը համալրած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, ընդգծելով, թե որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում,-ես մեկնաբանում եմ միայն իմ հայտարարություններն ու ասածը»։ Ցոլակյանը համոզված է՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն ոլորտներն […]

Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել, մենք նաև ավելի մեծ բնակարան ենք գնել. Արարատ Միրզոյան

Մամուլը պարբերաբար գրում է այն մասին, թե ԱԺ 8 ամսվա պատգամավորներն արդեն նոր գույք` տներ թանկարժեք ավտոմեքենաներ են ձեռք բերում, ռեստորաններ են կառուցում: Այս մասին լրագրողների դիտարկմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարող է խոսել իր օրինակով. «Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել՝ վարկով: Չեմ հիշում՝ առաջին փոխվարչապետ եղած ժամանակ էր, թե՝ ԱԺ նախագահ […]

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ տեղափոխվել է բուժզննության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկկից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: «Հետազոտման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր»,- ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, թե երկրորդ նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա: Վիրահատության ցուցում չի եղել:  

Նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը կողմ էին՝ 98 պատգամավոր, դեմ՝1։

« ԱԺ-ում ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, դատվելու են պետական դավաճանության համար». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս հիշեք ԱԺ-ում բոլոր նրանք ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, հետագայում միանշանակ դատվելու են պետական դավաճանության համար։ Հ.Գ.Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին: Խրիմյան Հայրիկ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված