Եթե նա մի փոքր պարկեշտություն ունենա, ապա այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տա. Շարմազանովը՝ ԱԱԽ քարտուղարի մասին
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մոլորության մեջ է եւ Հայաստան Հանրապետության՝ փաստացի պատերազմի մեջ լինելու մասին նրա արած հայտարարությունը վտանգավոր է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը։ Շարմազանովը շեշտեց, այդ հայտարարությունը հակասության մեջ է ժամեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ. […]





































