07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Բացի «մարշուտկայի մեջ սելֆիից» որևէ լուրջ ձեռքբերման մասին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա. քաղաքագետ

Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովից անցել է մի քանի օր, սակայն հանրությանը այդպես էլ չիրազեկվեց, թե ինչ հստակ արդյունքներ արձանագրվեց այդ հավաքից: Բացի «փայլուն հարաբերություններից», «աննախադեպ պատմական հանդիպումներից» ու «մարշուտկայի մեջ սելֆիից» որևէ լուրջ ձեռքբերման մասին մինչ այս որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա:

Փոխարենը՝ Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերվող հարցեր:
Բաքվի և Մոսկվայի միջև կնքվել է համագործակցության 10 համաձայնագիր նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ:

1.5 տարի հայ-ռուսական հարաբերություններում չի կարող խոսք գնալ լավ հարաբերությունների ու երկկողմ դինամիկ զարգացումների մասին: Փոխարենը՝ այսօր հասարակության հետաքրքրող թիվ մեկ հարցը՝ գազի սակագնի հարցն է:

Դատելով Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական կեցվածքից, եթե գազի սակագնի հարցով որևէ դրական տեղաշարժ լիներ, կարծում եմ՝ արդեն լայվով տեղեկացրած կլիներ:

Աղվան Պողոսյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ