20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտաշատի ԱԻՆ-ը ջարդել է Նորաշենի գյուղապետարանի դռները. իրավիճակը մնում է լարված

Արարատի մարզի Նորաշեն համայնքում վիճակը  էլ ավելի է թեժացել: Կոկորդիլոսասեր մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին թեժ կրքերի կիզակետում է: Վերջինս Նորաշենի գյուղապետին կանչել է իր մոտ եւ ասել, որ մտնի Իմ Քայլը կուսակցություն, մինչդեռ վերջինս ՀՀԿ-ական է: Նշենք, որ գյուղապետին գյուղում բավականին հարգում են: Նա նախօրեին ընտրվել է ձայների մեծամասնությամբ:

Մարզպետը գյուղապետի մերժմանն արձագանքել է սուր, թե նա խնդիրներ կունենա . մի քանի օրից անց կանչել եւ ասել է, թե նա ազատված է գյուղապետի պաշտոնից: Ըստ մամուլի հրապարակումների` Նորաշենի դաշտերում տեղի է ունենում ավագանու նիստ, որին ներկա են լինում մոտ 4 հոգի`ՔՊ-ականներ, սակայն ավանգանիները 8 հոգի են, որտեղ որոշում են, որ գործող գյուղապետը պետք է հեռանա: Սակայն գյուղապետը շարունակում է իր աշխատանքը: Արդեն որերորդ օրն է գյուղացիները բաց նամակներ են հղում վարչապետ Փաշինյանին, ԱԺ նախագահ Միրզոյանին՝՝ հորդորելով թույլ տալ ընտրված գյուղապետին աշխատել եւ դադարեցնել մարզպետի կամայականությունները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ