09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կաստայացվու՞մ ենք։ Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան գրել է․ « Մենք կաստայացվու՞մ ենք Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության՝ թաքցնել պետական ծառայողների պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» նշագրում պարունակող որոշումը: Տխուր է, որ առհասարակ այդպիսի մի որոշում կարող է «գաղտնի» նշագրում պարունակել: Հիշեցնեմ, որ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի Հոդված 2-ով՝ «Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը» […]

Իշխանությունները նեղն են ընկել ու ապավինել նախկինների աջակցությանը․ Հրապարակ

Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը: Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն […]

Փաշինյանը 2 օր ունի․ Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, […]

Փաշինյանը չի ուզում ընդունել, որ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի․ Իրատես

«Ասֆալտին ծեփելու», «թաթիկները կտրելու» ու «վզներից բռնելու» փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»։ Նա համառորեն չի ուզում հասկանալ՝ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի ու ներկայացնի։ Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արդեն երկու տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը խոսում էր նախկիններից, պայքարում նրանց ստվերի դեմ։ Մատ […]

Հրաժարական է հասունանում․ Հրապարակ

Մարտի 19-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստ, որը քննարկելու է բյուջեի կատարողականը։ Եթե այնպես լինի, որ նիստը տեղի չունենա` հետաձգվի, կամ, ասենք, ավագանին չներկայանա, դա կարո՞ղ է նշանակել քաղաքապետի մեխանիկական հրաժարական՝ կատարողականի չհաստատման դեպքում իրավական հետեւանքները դրան են հանգեցնում։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հարցրինք ավագանու ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Գիտեք, խնդիր իսկապես կա, եւ […]

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։ Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը.. Շարմազանով

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հարգելի հայրենակիցներ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։ Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։ Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։ Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ […]

16 օր առաջ նիկոլականները ձեռ էին առնում, ո՞վ էր ճիշտ․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին Վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Մեծ հաշվով մեզ արտակարգ դրություն չէր պետք մտցնել։ Մեծ պետք էին արտակարգ քայլեր։ Չկան։ Թերևս մի քանիսը։ Ի՞նչ պետք է անել գրված է իմ նախորդ ստատուսներում։ Դրանցից 2-3 հատն են հաշվի առել։ 16 օր առաջ գրել էի հանրաքվեն հետաձգելու կամ չեղարկելու մասին։ Նիկոլականները ձեռ էին […]

Առանց ամաչելու պետք է կրենք դիմակներ. Հայկ Մարությանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիներին ուղղված տեսաուղերձ է հրապարակել։ «Սիրելի՛ երեւանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,  Արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն։ Սա նշանակում է, որ մի շարք սահմանփակումներ են գործելու ամբողջ Հայաստաննում մեկ ամսվա ընթացքում։ Եւ ես ուզում եմտեղեկացնել, որ մենք՝ Երեւանի քաղզաքապետարանը եւ համայքային բոլոր կառույցները այս […]

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել. Նիկոլ Փաշինյան

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սկսեմ վատ լուրերից` այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը Էջմիածին եւ վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ նոր դեպք ունենք եւ սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- ասաց նա` նշելով, որ կարգելվի 20 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի